Դաւիթ Իշխանեանը Բաքուից 2 անգամ կապ է հաստատել հարազատներին հետ

Դաւիթ Իշխանեանը Բաքուից 2 անգամ կապ է հաստատել հարազատներին հետ



Ադրբեջանի կողմից գերեւարուած Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը Բաքուից 2 անգամ կապ է հաստատել հարազատներին հետ։

Նրա որդին «Ազատութեանը» փոխանցեց, որ հայրն առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է իրենց զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։

«Ասաց, որ նորմալ է ամէն ինչ, ուրիշ ոչ մի բան»,- պատմեց Արմէն Իշխանեանը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 19-ին Արցախի Ազգային ժողովի նախագահին այցելել են նաեւ Կարմիր Խաչի ներկայացուցիչները։

Share