Բաքւում յայտարարել են, որ ՀՀ-ի հետ խաղաղութեան պայմանագրի կէտէրի մեծ մասը համաձայնեցուած է

Բաքւում յայտարարել են, որ ՀՀ-ի հետ խաղաղութեան պայմանագրի կէտէրի մեծ մասը համաձայնեցուած է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին տեղական լրատուամիջոցներին հետ զրոյցում այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Նրա խօսքով՝ Ադրբեջանը պնդում է, որ խաղաղութեան համաձայնագիրը ստորագրուի։ 

«Ադրբեջանի` խաղաղութեան համաձայնագրի վերաբերեալ առաջարկն ուժի մէջ է նաեւ այսօր։ Ուստի յաջորդ քայլը պէտք է անի առաջին հերթին Հայաստանը։ Այս պահի դրութեամբ խաղաղութեան համաձայնագրի կէտէրի մեծ մասը կողմերը համաձայնեցրել են»,– յաւելել է նա։ 

Դիւանագէտի գնահատմամբ` Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ, որոնք նա անուանել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականութեան վերականգնում», խաղաղութեան համաձայնագրի ստորագրման գործընթացը հեշտացել է, իսկ հաւանականութիւնը` մեծացել:

Share