Սամուել Շահրամանեանի հարցազրոյցը Արցախի հանրային հեռուստատեսութեանը

Սամուել Շահրամանեանի հարցազրոյցը Արցախի հանրային հեռուստատեսութեանը

Ադրբեջանը Արցախի դէմ ռազմական ագրեսիայ ձեռնարկելու պլանը վաղուց էր մշակել․ Նախագահի ընտրութիւնների հետ դա կապ չունի․ Սամուել ՇահրամանեանԱրցախի Հանրային հեռուստատեսութեանը տուած հարցազրոյցում Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուել Շահրամանեանն ընդգծել է՝ Արցախի նախագահի պաշտօնում իր թեկնածութիւնն առաջադրելու հարցի շուրջ կեղծ օրակարգ է մտցուել։

 «Թեզեր են շրջանառում, թէ որոշակի «պադուալային» պայմանաւորուածութիւնների արդիւնքում է իմ թեկնածութիւնն առաջադրուել։ Դա կեղծ օրակարգ է եւ չի համապատասխանում իրականութեանը»,- ասել է Սամուել Շահրամանեանը՝ յաւելելով, որ Արցախի ԱԺ 5 քաղաքական ուժերից 4-ն են առաջադրել իր թեկնածութիւնը՝ որպէս հանրապետութեան նախագահ։

«Իհարկէ, ես հասկանում էի՝ ինչ դժուար պատասխանատուութիւն է դրւում իմ վրայ, եւ ես գիտակցաբար եմ գնացել այդ քայլին»,- ասել է նա։

 Սամուել Շահրամանեանն արձագանքել է այն պնդումներին, ըստ որոնց Ադրբեջանն Արցախի դէմ լայնածաւալ յարձակում է սկսել՝ Արցախի Հանրապետութեան նախագահի ընտրութիւն կազմակերպելու պատճառով։

«Ծանօթ եմ այդ կեղծ թեզին։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշուի չի առնում, թէ ինչ գործընթացներ են իրականացւում Արցախում, եւ պարզ է, որ իմ ընտրուելուց յետոյ չի մշակուել այդ ռազմական գործողութիւնների պլանը։ Դա նախօրօք մշակուած էր եւ պատրաստուած էր։ Մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մէջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մէջ։

Վերջին ամիսներին ես՝ որպէս Անվտանգութեան խորհրդի քարտուղար, մշշտապէս ստանում էի տեղեկութիւն, եւ մենք պարբերաբար քննարկում էինք ԱԽ նիստէրում, թէ ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանի ԶՈՒ՝ մեր շփման գծի ողջ երկայնքով․ նաեւ ծանր տեխնիկայ, հրետանի, մեծ քանակութեամբ անձնակազմ, այդ թւում՝ յատուկ նշանակութեան, գտնւում էին մեր բնակավայրերին շատ մօտ, եւ  ասել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել Ադրբեջանի մօտ եւ Արցախում ընտրութիւնների հետ է կապուած, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է»,- ասել է Սամուել Շահրամանեանը։ 

Share