Երբ Փաշինեանն ասաց, որ Հայաստանը կապ չունի Արցախի հետ, ակնյայտ էր, որ Արցախը դատարկուելու է․ Վարդան Օսկանեան

Երբ Փաշինեանն ասաց, որ Հայաստանը կապ չունի Արցախի հետ, ակնյայտ էր, որ Արցախը դատարկուելու է․ Վարդան Օսկանեան

Փաշինեանը դեռ շարունակում է մնալ երկրի ղեկին այս արհաւիրքից յետոյ, երբ մենք կորցրինք եւ դատարկեցինք Արցախը:  Այս երկու դէպքերից յետոյ, երբ երկրի ղեկավարը շարունակում է մնալ երկրի ղեկին, դա նշանակում է, որ ՀՀ-ում չկայ ժողովրդավարութիւն, նման իրավիճակ կարող է լինել միայն աւտօրիտար երկրներում, բռնատիրութիւններում․ այս մասին ֆեյսբուքեան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը:

«Այս օրերին ամենաաճախակի հարցերից մէկն այն է, թէ որն է այսօր ՀՀ-ի առջեւ կանգնած ամենամեծ մարտահրաւէրը եւ ոնց  կարելի է դա դիմագրաւել: Պատկերացրեք, նրանց դիւանագիտական եւ քաղաքական անմեղսունակութիւնն ինչպիսի բարձունքների է հասել, որ նրանց գործունէութեան այս մի  քանի տարիների արդիւնքում  նրանք հասցրեցին ոչ միայն Արցախը տալ Ադրբեջանին, այլ Արցախը  դատարկել ու տալ Ադրբեջանին: Սա իրօք իշխանութիւնների մեղսունակութեան պատճառով է քաղաքական եւ դիւանագիտական  հարցերում»,-նշել է նա։

Օսկանեանի խօսքով՝ պատասխանատուութիւնը եւ մեղաւորութիւնը իշխանութեանն է, այլ մեղաւորներ պէտք չէ  փնտրել, միայն այն փաստը, որ այս արհաւիրքը մեր ժողովրդի գլխին եկել է այս իշխանութիւնների օրօք դա ուղղակիօրէն նրանց դարձնում է մեղաւոր այս հարցում եւ պատասխանատու, անկախ ամէն ինչից։

«Եթէ իրօք Հայաստանում կան մարդիկ, որոնք անկեղծօրէն հաւատում են, կարծում են, որ այս հարցում կան այլ մեղաւորներ, ասեմ, որ նրանք պարզապէս շփոթում են պատճառն ու հետեւանքը: Եթէ մենք մեղաւոր ենք համարում Ադրբեջանին, որ պատերազմ է սանձազերծել, աեօ, սանձազերծել է, դա հետեւանք է: Եթէ մենք մեղադրում ենք Արեւմուտքին, որ պատերազմի ժամանակ մէզ անտեսեց, արհամարհեց, դա հետեւանք է, եթէ մենք մեղադրում ենք մեր դաշնակցին, որ մէզ չօգնեց պատերազմի ժամանակ, դա հետեւանք է, եթէ մենք մեղադրում ենք Արցախի իշխանութիւններին, որ փաստաթուղթ են ստորագրել լուծարելու իրենց պետութիւնը, դա  հետեւանք է: Իսկապէս որ, երբ առաջին օրուանից Փաշինեանն ասաց, որ ինքը զրոյական կէտից է սկսում, բոլորիս համար ակնյայտ էր, որ պատերազմ է լինելու: Երբ Փաշինեանը շեղուեց Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տառից, ոգուց եւ գնաց այլ ուղղութիւններով, խճճուեց այս հարցերում, ակնյայտ էր, որ Ռուսաստանը երես էր թեքելու: Այն պահին, երբ Փաշինեանը ասեց, որ Հայաստանը կապ չունի Արցախի հետ, Արցախն ինքնուրոյն պէտք է բանակցի, բոլորի համար ակնյայտ էր, որ Արցախը դատարկուելու է»,-նշել է նա։

Ըստ Օսկանեանի՝ այլ երկրներում նման վարչապետը 5 րոպէ չէր մնա իր պաշտօնին, նրան անմիջապէս կը վռնդեին:

abcmedia.am

Share