Արցախցիները չպէտք է սփիւռքահայ դառնան

Արցախցիները չպէտք է սփիւռքահայ դառնան

Արցախցիների բռնի տեղահանութեան առաջին իսկ օրից աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանեցին ՀՕՄ-ի տարբեր կառոյցների պատասխանատուներ, ատենապետէր եւ բռնի տեղահանուածներին հէնց Գորիս քաղաքում սկսեցին ցուցաբերել առաջին հումանիտար օգնութիւնը: Այս օրերին նրանք շարունակում են Հայաստանում իրենց գործունէութիւնը ծաւալել` Արցախի ՀՕՄ-ուհիների հետ համագործակցելով եւ օգնութիւն ցուցաբերելով ոչ միայն մայրաքաղաքի ՀՕՄ-ի գրասենեակում, այլեւ մարզերում:

ՀՕՄ-ի Արեւմտեան Շրջանի Շրջանային Վարչութան ատենապետուհի Վիքի Մարաշլեանը ցաւով է արձանագրում, որ Արցախից բռնագաղթածները հոգեկան շատ ծանր վիճակում են գտնւում, եւ ժամանակ ու հոգեբանական աջակցութիւն է անհրաժեշտ, որ նրանք դուրս գան այդ հոգեվիճակից: Իսկ մինչ այդ ՀՕՄ-ի գրասենեակներում մարդիկ հաշուառւում են, ներկայացնում իրենց սոցիալական կարիքները եւ ստանում համապատասխան օժանդակութիւն:

«Առաջնահերթ պէտք է լուծենք նրանց կեցութեան, առաջին կենսական խնդիրները, յետոյ կանցնենք հոգեբանական աջակցութեանը, աւելի խորքային լուծումներ գտնելու նրանց խնդիրներին».- «Սփիւռքի ձայնի» եթերում ասում է տիկին Մարաշլեանը, ում պատասխանատուութեան տակ գտնուող Արեւմտեան թեւը արդէն հանգանակել է 150 հազար ԱՄՆ դոլլար: Ատենապետուհին համոզուած է, որ գալու է մի օր, երբ բոլոր արցախցիները վերադառնալու են իրենց տները.«Իսկ մենք ամէն ինչ անելու ենք, որ նրանք չհեռանան նաեւ Հայաստանից, մնան այստեղ, չհամալրէն սփիւռքահայերի շարքերը: Իրենք չէն ուզում հեռանալ, բայց չհեռանալու համար անհրաժեշտ պայմաններ են պէտք: Մենք՝ սփիւռքը, Հայաստանը, պէտք ամէն ինչ անենք, որ այս մարդիկ մնան Հայաստանում»:

«Հրապարակ»
Նաիրա Վանեան

Share