Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատար Դունեա Միեատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, նաեւ Լեռնային Ղարաբաղ՝ կենտրոնանալով հակամարտութիւնից տուժած մարդկանց իրաւունքների իրավիճակի վրայ։
«Արմենպրես»-ին այս մասին յայտնում են ԵԽ մարդու իրաւունքների յանձնակատարի գրասենեակից:
Յանձնակատարը հանդիպումներ կ’ունենայ պետական պաշտօնեաների, միջազգային կազմակերպութիւնների եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների հետ։
Այցի աւարտին կը հրապարակուի յայտարարութիւն:
Դունեա Միեատովիչը մարդու իրաւունքների բոսնիացի փորձագէտ եւ ակտիւիստ է, ծառայում է որպէս Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատար: Նա ընտրուել է Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 2018 թուականի յունուարի 24-ին եւ իր նոր պաշտօնը ստանձնել 2018 թուականի ապրիլի 1-ից: Վիքիպեդիայ