Ստեփանակերտից Ալիեւը հերթական սպառնալիքներն է հնչեցրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ստեփանակերտից նոր սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցէին։
Նրա խօսքով, «եթէ Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում է ռեւանշի մասին, թող ուշադիր նայէն» Արցախի նախկին ղեկավարների գերեվարման կադրերը։ Ալիեւը վերջիններիս ծաղրածու է անուանել։ «Յետաքրքիր է՝ այս շէնքերից մէկում նստած մարդը, ով իրեն «վարչապետ» էր կոչում, կը համարձակուի՞ այսօր մէզ սպառնալ։ Այսօր քննչական մեկուսարանում նրան նոյնպէս թէյ են մատուցում…»։ Նա խոստացել է, որ ադրբեջանցիները «յաւէրժ» կը մնան Արցախում։
Ալիեւը պղծել է նաեւ Արցախի դրօշը՝ լուսանկարուելով դրա վրայ կանգնած։
news.am
«Կիրթ» Ալիեւի հերթական քայլը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օկուպացուած Ստեփանակերտում քայլելով անցել է Արցախի Հանրապետութեան դրօշի վրայով, որն իր արարողակարգի աշխատակիցները յատուկ փռել էին Արցախի կառավարութեան շքամուտքի դռների առաջ: «Գազետայ ռու»-ն յայտնում է, որ այդ պահը ցուցադրել է AzTV-ն։
Յիշեցնենք, որ 2018 թ սեպտեմբերին, կիսուելով Ալիեւի հետ իր հանդիպումների տպաւորութիւններով, Փաշինեանն ասել էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրթ մարդու տպաւորութիւն թողեց»։ Այսօր աւտօրիտար երկրի ղեկավար «կիրթ» Ալիեւը կրկին ցոյց տուեց բարբարոսի իր դէմքը՝ քայլելով երեք տասնամեակ ժողովրդաւարութեան առաջադէմ արժէքներով առաջնորդուող Արցախի Հանրապետութեան դրօշի վրայով:
Panorama.am