Արցախահայութեան նկատմամբ կիրառուած բոլոր «փորձութիւնները» եւ էթնիկ զտման փուլը համաձայնեցուած է եղել միջազգային խոշոր խաղացողների հետ. Ալյոշա Գաբրիէլեան

Արցախահայութեան նկատմամբ կիրառուած բոլոր «փորձութիւնները» եւ էթնիկ զտման փուլը համաձայնեցուած է եղել միջազգային խոշոր խաղացողների հետ. Ալյոշա Գաբրիէլեան

Արցախահայութեան նկատմամբ կիրառուած բոլոր «փորձութիւնները» եւ էթնիկ զտման փուլը համաձայնեցուած է եղել միջազգային խոշոր խաղացողների հետ «Տարիների ընթացքում ձեռք եմ բերել ինչպէս քաղաքական, այնպէս էլ զուտ մարդկային , բաւարար թրծուածութիւն, որն, իմիջայլոց, օգնում էր ինձ հեռու մնալ յուզական թեթեւ ապրումներից։ Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումները, հարազատ մարդկանց կորուստը, դրանց հետեւած գաղթի ճանապարհի անտանելի դժուարութիւնները, մայր հայաստանում առկայ եւ արհեստականօրէն ստեղծուած սոցիալական լարուածութիւնը տակնուվրայ արեցին հոգիս, ունեցայ գերծանր ապրումներով պահեր»,-այսես սկսուեց մեր զրոյցը հազարաւոր մեր հայրենակիցների հետ բռնի գաղթի ճանապարհի ողջ տառապանքն ու ցաւը իր մաշկի վրայ վերապրած արցախեան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամաւոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիէլեանի հետ, ընդգծելով.

-Ինչպէս միշտ, այս պարագայում եւս վատատես չեմ, հեռանկարային առումով ամէն ինչ դեռ կորած չէ եւ ամէն ինչ կախուած է առաջին հերթին նոր պայմաններում, նոր մօտեցումներով արցախահայութեան յետագայ պայքարի նպատակային կազմակերպման հետ։
Չի կարելի դէպքերի եւ իրադարձութիւնների զարգացումները գնահատել կարճաժամկէտ կտրուածքով։ Աշխարհում, մասնաւորապէս մեր տարածաշրջանում ընթանում են ռազմաքաղաքական էական պրոցեսներ, որոնց վերջնական արդիւնքում կարող են տեղի ունենալ նշանակալից իրադարձութիւններ։ Կարեւորը այստեղ կապուած Հայաստանի հանրապետութեան ռազմավարական կողմնորոշման , անվտանգային բաղադրիչի ճիշտ գնահատման եւ պետականութեան ամրապնդման համալիր միջոցառումներ ճիշտ եւ նպատակայարմար կազմակերպման հետ։ Առանց ուժեղ եւ հզօր Հայաստան ունենալու` անհնար է ետ շրջել ոչ միայն Արցախի, այլ լայն մասշտաբով` հայ դատի էջերը։

-Այս օրերին հանրութեան մի զանգուած արցախցիներին մեղադրում Է, որ հեշտութեամբ լքեցին իրենց հայրենիքը, ինչո՞ւ ընդամէնը մէկ օր դիմագրաւեցի՞ք։ Դուք, որպէս այդ ամէնի միջով անցած արցախցի, ինչպէս կմեկնաբանեք, ինչո՞ւ այդքան զէնքեր ունենալով ընդամէնը մէկ օր դիմագրաւեցիք։

-Որոշ լրատուամիջոցների, քաղաքական֊պետական գործիչների արտայայտութիւններն ու մեկնաբանութիւնները Արցախի կարճաժամկէտ դիմադրութեան վերաբերեալ ոչ օբյեկտիւ են , կտրուած իրականութիւնից։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները, աշխարհազօրայիններն դիմադրել են այնքանով, որքանով որ հնարաւոր է եղել։ Թշնամին ռազմական առումով ունեցել է բազում աոաւելութիւններ, մի շարք անգամ գերազանցել է ՊԲ֊ին ժամանակակից ռազմատեխնիկական յագեցուածութկամբ եւ մարդկային ուժով։Նա մարտադաշտ է մտցրել թարմ ուժեր, ունէր մանեւրելու լայն հնարաւորութիւն։ Նման մարտավարական առաւելութեան եւ արտաքին օգնութիւնից զրկուած Արցախի ՊԲ-ն չէր կարող երկարաժամկէտ կտրուածքով վարել մարտական գործողութիւններ։
Յետագայ լայնածաւալ կորուստներից խուսափելուց դրդուած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը գնաց ճիշտ քայլի` կապիտուլիացիայի` դրանով իսկ փրկելով հազարաւոր մատաղ կեանքեր։
Բոլոր նրանք, ովքեր այն կարիծիքին են, թէ ինչու՞ ՊԲ չկռուեց մինչեւ վերջ, փաստօրէն, մինչեւ վերջնական ինքնաոչնչացում` աւելի ճիշտ կը լինէր իրենք իրենց հարց ուղղեին` ինչու՞ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարութիւնը կանխաւ իմանալով սպասուող վտանգի ծաւալները, միջոցներ չձեռնարկեց այն այլ հունով զարգացնելու կամ օգնութեան ձեռք մեկնելու ուղղութեամբ։ Աւելի շատ հակուած եմ այն կարծիքին, որ ՀՀ իշխանութիւնները հանուն ՀՀ «փրկութեան» իրենց խաղաղութեան ցնորուած ծրագրի իրականացման հերթական, այժմ արդէն վերջնական , դաւաճանական քայլը կատարեցին արցախահայութեան հանդէպ եւ որպէս մատաղացու գառ սկուտեղի վրայ մատուցեցին արցախցիներիս:


-Այս համատեքստում շատ է խօսւում, որ բուն Ստեփանակերտի վրայ կրակոցներ չկային, կամ գրեթէ չկային, եւ հնարաւոր էր գոնէ Ստեփանակերտը հայկական պահել այնտեղ մնալով։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Պետք է ճիշտ քաղաքական գնահատական տալ ընդհանուր այդ գործողութիւններին եւ նոր միայն ներկայացնել պահանջներ։ Տեսեք. ՀՀ գործող իշխանութիւնը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Դրանով իսկ միջազգային հանրութիւնը կոնֆլիկտի լուծումը արդէն դիտարկում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում։ Անդրկուլիսեան այդ խաղերի, անկախ թէ որտեղ, որ պետութեան տարածքում էին ընթանում, հիմնական առարկան կապուած է եղել Ադրբեջանի կազմում Արցախի յետագայ կարգավիճակի ճշտման հետ։
Փաստօրէն, արցախահայութեան նկատմամբ կիրառուած բոլոր «փորձութիւնները» եւ վերջին էթնիկ զտման փուլը համաձայնեցուած է եղել միջազգային խոշոր խաղացողների հետ։ Ինչպէս Թուրքիայի նախագահն է վկայակոչել այդ օպերացիայի մասին տեղեակ է եղել նաեւ Հայաստանի ռազմաքաղաքական վերնախաւը։
Այստեղ միակ «խափանիչ» գործոնը ռուս խաղաղապահների ներկայութիւնն է եղել եւ այն վերացուել է Սոչիում տեղի ունեցած Պուտին֊Էրդողան բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։
Արցախցիներս մինչեւ վերջ հաւատացած էինք, որ քանի դեռ տարածաշրջանում առկայ են ռուս խաղապահների կոնտիգենտ, Ադրբեջանը անհնար է իրականացնի լայնածաւալ մարտական գործողութիւններ։ Բայց եղաւ այն` ինչ որ եղաւ։
Արեւմուտքը, Ռուսաստանը, ՀՀ իշխանութիւնները արցախեան հարցի վերջնական լուծման այս տարբերակը տեսան եւ իրենց յանցաւոր համաձայնութեամբ տեղի ունեցաւ հայութեան հանդէպ գործած երկրորդ մասշտաբային յանցագործութիւնը։
Այստեղ առկայ է մէկ նյուանս, որ հաշուի չէն առել բոլոր այդ խաղացողները, քանզի նրանց մօտաւոր հաշուարկով Արցախում էթնիկ զտումների արդիւնքում պէտք էր մնար 25֊ից 30 հազար հայ, երեւի թէ իրենց ամօթը «փրկելու» համար։

Սոցիալական լարուածութեան մթնոլորտը քանի գնում շիկանում է

-Պարոն Գաբրիելեան, անկախ  նրանից, թէ ինչպիսին կը լինի Արցախի կարգավիճակը, Արցախում մշտական բնակութիւն ունեցող, անշարժ գոյք եւ այլ սեփականութիւն ունեցող  Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները միջազգային իրաւունքի նորմերից ելնելով իրաւունք ունեն տնօրինելու իրենց սեփականութիւնը եւ բնակուելու իրենց մշտական բնակութեան  վայրերում, Դուք այդ կարծիքին չե՞ք:

-Նորից եմ կրկնում` իրենց ամօթը քօղարկելու համար շահագրգիռ կողմերը անկալում են դիմել ցանկացած քայլի` արցախահայութեան մի մասը ( յատկապէս խոցելի) հետ վերադարձնելու ուղղութեամբ։ Կարծում եմ դրանով շահագրգռուած պէտք է լինի նաեւ Հայաստանի գործող վարչակարգը, քաղաքական որոշ ուժեր, քանզի փախաստականների նման զանգուածի տեղափոխութիւնը Հայաստանի հանրապետութիւն չէին ենթադրում ոչ֊ոք, բացառութեամբ արցախահայութեան։ Սոցիալական լարուածութեան մթնոլորտը քանի գնում շիկանում է, քանի դեռ լուծուած չէ փախստականների յետագայ կարգավիճակի հետ առընչուած բազում պրոբլեմներ։
Այս պահին խօսել սեփականութեան, անշարժ կամ շարժական գոյքի տնօրինման եւ դրանց հետ առընչուած հարցերի մասին, կարծում եմ, ժամանակաւրէպ է։
Արցախի եւ արցախցու պրոբլեմը դեռ լուծուած չէ եւ իր վերջնական լուծման համար բաւականաչափ երկար ու տանջալի պայքարի ճանապարհ ունի անցնելու աշխարհասփիւռ հայութիւնը։
Իսկ ինչ մնում է Արցախ վերադառնալու հնարաւորութեանը, կնշեմ. ԱՐՑԱԽ վերադառնալու ենք հրով ու սրով, երբ պարտադրուած պէտք ենք ունենալու ստեցծել ազգային հէնքով ուժեղ եւ հզօր ՀԱՅԱՍՏԱՆ։

Share