Հայաստանի գործող իշխանութիւնը ոչ թէ դաւաճանական գործունէութիւն է ծաւալում, այլ թշնամական։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ Հայ դատի ԱՄՆ գրասենեակի անդամ Լեւոն Բարոնեանը։
«Հայաստանի գործող իշխանութիւնը ոչ թէ դաւաճանական գործունէութիւն է ծաւալում, այլ թշնամական։ Այս իշխանութիւնը վերջին տարիներին թիրախաւորել է այն նոյն ուժերին, որոնք գտնուել են եւ շարունակում են գտնուել թուրքական թիրախի տակ։ Թուրքերը ամէնից շատ ատում են եւ վախենում Դաշնակցութիւնից, նոյնն էլ այսօր ՀՀ-ի գործող իշխանութիւններն են», — ասաց Բարոնեանը։
Նրա խօսքով՝ Հայաստանի իշխանութիւններն այսօր փորձում են Սփիւռքում կազմաքանդել ազգային դիմադրութիւնը։
«Երբ հանդիպումներ ենք ունենում ԱՄՆ-ի տարբեր մակարդակների իշխանութիւնների հետ, մէզ բացայայտ ասում են, որ դժուար կարողանանք ձեր պահանջները բաւարարել, քանի որ Հայաստանի իշխանութիւնները այլ օրակարգ են հետապնդում եւ այլ կերպ են ձեւակերպում հարցերը։ Այդպէս Հայաստանը խոչընդոտում է մեր գործունէութեանը։ Բոլոր այն կառոյցները, որոնք ազգային օրակարգ էին հետապնդում, այս իշխանութեան կողմից կազմաքանդուեցին, օրինակ Արցախի ՊԲ-ն։ Հիմա, կարծես, հերթը հասել է Հայ դատին եւ փորձում են Սփիւռքում կազմաքանդել ազգային դիմադրութիւնը»,- նշեց Բարոնեանը։