Վարդան Ղուկասեան(Դոգ)ի օգնութեամբ Աւինեանը դարձաւ Երևանի քաղաքապետ

Վարդան Ղուկասեան(Դոգ)ի օգնութեամբ Աւինեանը դարձաւ Երևանի քաղաքապետ

Ձայների 32 կողմ, 5 դէմ յարաբերակցութեամբ Տիգրան Աւինեանն այսօր նորընտիր աւագանու առաջին նիստում ընտրուեց Երեւանի քաղաքապետ։

Նա քաղաքապետի միակ առաջադրուած թեկնածուն էր եւ ընտրուելու համար նրան 27 ձայն էր անհրաժեշտ։

Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրութիւններին աւագանի են անցել «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետութիւն», «Հանրային ձայն» կուսակցութիւնները եւ «Մայր Հայաստան» դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների ամենաբարձր՝ 32.5 տոկոսը։

Անդրանիկ Թեւանեանի գլխաւորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարութեանի գլխաւորած «Ազգային առաջընթացը» բոյկոտել ու չէին մասնակցում այսօրուայ նիստին՝ նոր ընտրութիւնների հասնելու նպատակով։

Վարդան Ղուկասեան(Դոգ)ի «Հանրային ձայնի» 7 անդամներից 5-ը ներկայ էին այսօրուայ նիստին։ Վերջինների բացակայութեան դէպքում նիստը չէր կայանայ և ընտրութիւնները երկրորդ փուլ կանցնէին:

Share