Երուսաղեմի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան

Երուսաղեմի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան

ՀԱՄԱՍ խմբաւորման կողմից ռազմական գործողութիւնների հետեւանքով Երուսաղեմի  հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Հայ դատի Երուսաղեմի յանձնախմբի  անդամ Յակոբ Սեւանը:

«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, բախումները տեղի են ունենում հիմնականում  Իսրայելի հարաւում,մեր կողմերում բնաւ պատերազմական գործողութիւններ չկան: Երուսաղեմի հայ համայնքում տուժածներ չկան»,- ասաց նա:

Share