«Երկրի հիւրասրահ»-ի տաղաւարում ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան ատենապետուհի Նաիրի Տէրտէրեանը խօսել է բռնի տեղահանուած արցախահայերի խնդիրների մասին, ովքեր գտնուելով Հայաստանում ունեն կենցաղային կարիքներ:
«ՀՅԴ Բիւրոյի աջակցութեամբ ստեղծել ենք համակարգող յանձնախումբ, որտեղ ներառուելու են նաեւ մեր ուղեկից կազմակերպութիւնները, որոնք ծրագրեր են մշակելու՝ ներառելով արցախահայերին մեր կառոյցներում: Երկարատեւ աշխատանքի կարիք կայ, ծրագրերը պէտք է ճիշտ մշակուեն, որպէսզի դրանք ծառայէն արցախահայերի կեանքի բարելաւմանը»-ասել է Նաիրի Տէրտէրեանը:
Մանրամասները՝ տեսանիւթում