Թինա Կարապետեան — Սիմոն Սենեկալ պարային զոյգը 14-րդ է

Թինա Կարապետեան — Սիմոն Սենեկալ պարային զոյգը 14-րդ է

Ֆրանսիայի Մոնպելյէ քաղաքում աւարտուած գեղասահքի աշխարհի առաջնութիւնում Հայաստանի միակ ներկայացուցիչներ Թինայ Կարապետեանն ու Սիմոն Պրուքս Սենեկալը 14-րդ տեղը գրաւեցին պարային զոյգերի պայքարում:

Ազատ ծրագրում  (տեսանիւթ) Հայաստանի պարային զոյգը վաստակեց 101.82 միաւոր՝ գրաւելով 13-րդ տեղը: Երկու մրցումային օրուայ արդիւնքում Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցները վաստակեցին 170.32  միաւոր եւ գրաւեցին 14-րդ տեղը: Կարճ ծրագրում Թինայ Կարապետեանն ու Սիմոն Սենեկալը 68.50 միաւորով 14-րդն էին:

Չեմպիոնի տիտղոսը նուաճեցին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիեօմ Սիզերոնը` երկու մրցումային օրուայ արդիւնքում վաստակելով 229.82 միաւոր, որը համաշխարհային ռեկորդ է: Նախորդ ռեկորդը եւս պատկանում էր նրանց՝ 226.98, որը սահմանել էին Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերում: 

Ֆրանսիան ներկայացնող զոյգն առանձին աշխարհի ռեկորդ սահմանեց նաեւ ազատ ծրագրում  137.09 միաւորով: Նախորդ ռեկորդը, որը նրանք սահմանել էին ազատ ծրագում, 136.58 միաւոր էր:

Գեղասահքի աշխարհի առաջնութեան պարային զոյգերի պայքարում արծաթէ մեդալ նուաճեց ԱՄՆ ներկայացնող  Մեդիսոն Հաբելն ու Զաքարի Դոնոհյու զոյգը , բրոնզէ մեդալակիր՝ ԱՄՆ ներկայացուցիչ Մեդիսոն Չօք-Իւան Բեյթս զոյգը:

Նշէնք, որ աշխարհի առաջնութեանը մասնակցութեան իրաւունքից զրկուել էին Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ, ռուսաստանցիներ Վիկտորեայ Սինիցինան ու Նիկիտայ Կացալապովը:

Եզրափակիչ դուրս եկած ուկրաինացիներ Ալեքսանդրայ Նազարովայ- Մակսիմ Նիկիտին զոյգը չմասնակցեց ազատ ծրագրին:

Ազատ ծրագրին մասնակցելու իրաւունք էր ստացել 20 զոյգ։

Share