ԼՂ–ում հայեր չէն մնացել. Պուտինը՝ Վարդանեանի ձերբակալութեան եւ ԼՂ անվտանգութեան մասին

ԼՂ–ում հայեր չէն մնացել. Պուտինը՝ Վարդանեանի ձերբակալութեան եւ ԼՂ անվտանգութեան մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին նա այսօր յայտարարեց «Վալդայ» բանաւիճային ակումբի նիստում, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի եւ Լեռնային Ղարաբաղի միւս նախկին ղեկավարների ձերբակալութիւնը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յուսով է, որ ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ, երբ Բաքուի համար տարածքային բնոյթի բոլոր հարցերը լուծուած են, Ադրբեջանի ղեկավարութիւնը կը գործի հումանիտար բնոյթի նկատառումներից ելնելով։

Նա նկատեց, որ, օրինակ, Ռուբէն Վարդանեանը հրաժարուել է Ռուսաստանի քաղաքացիութիւնից։ Մոդերատորի հարցին, թէ կարող է արդյօք Ռուսաստանը Ադրբեջանին գթասրտութիւն դրսեւորելու կոչ անել, ՌԴ նախագահը պատասխանեց, որ Մոսկուան միշտ դա արել է եւ հիմա էլ դա անում է: 

«Ես, ինչպէս գիտեք, հեռախօսազրոյց եմ ունեցել նախագահ Ալիեւի հետ։ Բայց մենք նախկինում էլ ենք խօսել այդ մասին։ Նա ինձ հաւաստիացրել է, որ ինչ էլ որ լինի, նա կապահովի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան անվտանգութիւնն ու իրաւունքները», — ասաց Պուտինը։ 

ՌԴ նախագահը սակայն յաւելեց` ԼՂ–ում հայեր չէն մնացել, բոլորը գնացել են։ «Այնտեղ ուղղակի հայեր չկան, գուցէ 1000-1500 հոգի լինէն եւ վերջ։ Իսկ ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, ես չգիտեմ, չեմ ուզում մանրամասնել, բայց ես այնպէս եմ հասկանում, որ նրանց Երեւանում էլ չէն ուզում տեսնել»,– ասաց նա։

Share