Գրանադայում Փաշինեանի ստորագրած հռչակագրի հետեւանքների մասին. Թուրքագէտ՝ Վարուժան Գեղամեան

Գրանադայում Փաշինեանի ստորագրած հռչակագրի հետեւանքների մասին. Թուրքագէտ՝ Վարուժան Գեղամեան

«Տաւուշի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերում ստանում ենք Ադրբեջան-Թուրքիայ ուղիղ ռազմական ներկայութիւն»․

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ներկայացրել է Գրանադայում Փաշինեանի ստորագրած հռչակագրի հետեւանքները։

«Կետէրով բացատրեմ Փաշինեանի նոր ստորագրած փաստաթղթի հետեւանքները։

Արձանագրելով Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կմ՝ Ադրբեջանին ենք յանձնում Տաւուշի եւ Արարատի մարզում գտնուող մի շարք տարածքներ (տէ՛ս քարտէզի վրայի կարմիր բնակավայրերը)։

Ադրբեջանը հրաժարւում է Հայաստանին տալ հայկական անկլաւը (Արծուաշէնը)։ Եթէ նոյնիսկ այդպիսի բան լինի (չի լինի), ապա Արծուաշէնում, որը հեռու է ՀՀ-ից մօտ 7 կմ եւ բոլոր կողմերից շրջափակուած է Ադրբեջանով, որեւէ հայ մարդ բնակութիւն չի հաստատի։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որեւէ բան չենք ստանում։

Տարածքային զիջումների արդիւնքում Տաւուշի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիայ ուղիղ ռազմական ներկայութիւն։

Նոյն տարածքային զիջումների արդիւնքում Հայաստանը զրկւում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական անվտանգ ճանապարհներից։ Նոր զիջումներով թուրքերի վերահսկողութեան տակ կը յայտնուէն Իրանի եւ Վրաստանի հետ կապող հիմնական ճանապարհները (դրանով իսկ կը մեռնի «Հիւսիս-Հարաւ» ճանապարհի նախագիծը)։

Այսինքն, «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայութիւնը իրականութեան մէջ վերածւում է Հայաստանի լիարժէք շրջափակման՝ թուրքական շրջափակման»։

Share