Ալիեւը հրաման է տուել քանդել Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» յուշարձանը, այդ մասին ահազանգում է լեհ բլոգեր Թոմաս Բուչեկը՝ «թւիթեր»-եան (X) իր էջում.
«Ինձ հետ կապ է հաստատել Գերմանիայում բնակուող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը։ Ալիեւը հրաման է տւել քանդել Արցախի խորհրդանիշը՝ «Մենք ենք, մեր սարերը»,- X-ում գրել է լեհ բլոգեր Թոմաս Բուչեկը։ Այս մասին հաղորդել է «Panorama.am»ը:
Այլ աղբիւրների համաձայն Աադրբեջանի ոստիկանական միաւորները արդեն Ստեփանակերտում են: Նկարում երևում է նոյն միաւորի անդամներից մէկը:
Միաժամանակ լուրելի համաձայն այսօր կիրակի Ստեփանակերտի մայր եկեղեցում վերջին պատարագն է մատուցուել: