Արմէն Ռուստամեանը Մոսկուայում հանդիպել է ՌԴ հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ

Արմէն Ռուստամեանը Մոսկուայում հանդիպել է ՌԴ հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 28-ին ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը աշխատանքային այցի շրջանակներում Մոսկուայում հանդիպեց Ռուսաստանի հայկական կազմակերպութիւնների, երիտասարդական միութիւնների եւ համայնքների ներկայացուցիչների հետ։

ՌՀՄ հանդիսութիւնների դահլիճում կազմակերպուած հանդիպմանը Արմէն Ռուստամեանը ներկայացրեց Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող գործընթացներին։

Իրենց առաջարկներով հանդէս եկան նաեւ Գեներալ Լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորեանցը, ՌՀԿ համակարգող խորհրդի նախագահ Արամ Խաչատուրեանը, ՀՕՄ Մոսկուայի մասնաճիւղի ատենապետուհի Թերեզայ Հովհաննիսեանը եւ այլոք։

Հանդիպման արդիւնքում արծարծուեցին մի շարք առանցքային հարցեր՝ Հայաստանը ադրբեջանաթուրքական ազդեցութիւնից հանելու, Արցախում ցեղասպանութեան դադարեցման եւ դրա հետեւանքների վերացման ուղղութեամբ։

ՀՅԴ Հայ Դատի Մոսկուայի գրասենեակ

Share