Բողոքի ակցիաներ են մեկնարկել նաեւ Սիւնիքում

Բողոքի ակցիաներ են մեկնարկել նաեւ Սիւնիքում

«Երեւանում մարդիկ թող տեսնեն, թող ամբողջ հայութիւնը տեսնի, որ Սիւնիքն անմասն չէ»

Սիւնիքում եւս բողոքի ակցիաներ են մեկնարկել՝ հաջակցութիւն Արցախի, ինչպէս նաեւ ՀՀ գործող իշխանութիւնների հեռացման պահանջով։

Կապանում երթերի մասնակիցները նշում են՝ մի բան էլ ուշացրել են այս ակցիաները, «առաջինը Սիւնիքը պէտք է ոտքի կանգներ»։

Ակցայի մասնակիցները սիւնեցիներին պայքարին միանալու կոչեր են ուղղում։

«Դոյ՛ւրս եկեք, միացէ՛ք, Երեւանում կանգնած մարդիկ թող տեսնեն, թող ամբողջ հայութիւնը տեսնի, որ Սիւնիքն անմասն չէ»,- ասում են նրանք։

Share