Մեկնարկում է ՀՅԴ Ամերիկաների եւ Աւստալիայի մարմինների խորհրդաժողովը

Մեկնարկում է ՀՅԴ Ամերիկաների եւ Աւստալիայի մարմինների խորհրդաժողովը

Այսօր, սեպտեմբերի 15-ին Բուենոս Այրեսում սկսուելու է ՀՅԴ Ամերիկաների եւ Աւստրալիայի մարմինների խորհրդաժողովը: Խորհրդաժողովի օրակարգում ներառուած են մասնակից շրջանների կազմակերպական զեկոյցները, Ամերիկաների աշխարհաքաղաքական այսօրուայ կացութեան հարցը, (ԱՄՆ/Ռուսաստան), Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաների երկրների եւ Աւստրալիայի մօտեցումները Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ։

Ժողովը քննարկելու է արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան, Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպանութեան իրականացման իրողութիւնները` թուրք-ադրբեջանական համայնքների լոբբիստական գործունէութեան եւ այլ հարցեր։

Ռայոնական ժողովը անդրադառնալու է առաջիկայ անելիքներին: Ռայոնական ժողովի աշխատանքները տեղի կ’ունենան սեպտեմբերի 15-17-ին:

Share