«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի մարդու իրաւունքներ պաշտպան Գեղամ Ստեփանեանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-իր էջում:
Նա ընդգծել է, որ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմ ստացուած տեղեկատուութեան եւ ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացուած ուսումնասիրութիւններով պարզուել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թուականին ծնուած Կ.Հովհաննիսեանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգէտիկ անբաւարարութեան հետեւանքով։
Ըստ դատաբժշկական փորձաքննութեան եզրակացութեան եւ անձի մահուան մասին վկայականի՝ Կ.Հովհաննիսեանի մահուան պատճառ է հանդիսացել՝ «արտայայտուած ալիմենտար դիստրոֆիան (սննդանիւթերի երկարատեւ եւ ոչ լիարժէք ընդունման հետեւանքով ընդհանուր հիւծուածութիւն, այտուցներ, նիւթափոխանակութեան բոլոր ձեւերի խանգարում, օրգանների կազմափոխութեամբ եւ ֆունկցիոնալ խանգարումներով), կախէքսիան, սպիտակուցաէներգէտիկ անբաւարարութիւնը, կուաշիորկորը (սնուցման խանգարման յատուկ՝ ծանր տարատեսակ, որը զարգանում է օրգանիզմում սննդի մէջ սպիտակուցների ոչ բաւարար պարունակութեան պարագայում, հիւանդութեան զարգացմանը նպաստում են կենցաղային ծանր պայմանները, ցածր կենսամակարդակը), երկկողմանի պոլիսէգմենտար թօքաբորբը՝ աջից կռուպոզ տարրի գերակշռումով, թօքերի այտուցը, խառը մէտաբոլիկ, հիպօքսիկ էնցեֆալոպաթիան, ներքին օրգանների՝ երիկամների դիստրոֆիան, անեմիան, սեպտիկ վիճակը, աջակողմեան հիդրոթորաքսը, քրոնիկական թերսնուածութիւնը»:
«Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակուող շրջափակման աղէտալի հետեւանքները հանրային առողջութեան վրայ առաւել քան նկատելի եւ շօշափելի են, որոնք առաջնահերթ արտայայտւում են հասարակութեան խոցելի խմբերի՝ երեխաների, յղիների, քրոնիկ հիւանդութիւն ունեցող անձանց, հաշմանդամների եւ տարէցների առողջական իրավիճակի վրայ։
Շրջափակման եւ յատկապէս երկամսեայ լիակատար պաշարման հետեւանքով առաջացած պարենային աղէտալի իրավիճակը եւ դրա հետեւանքով անձանց թերսնուցումը եւ սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայութիւնը եւ առողջապահական համակարգի լիարժէք գործելու անհնարինութիւնը ուղիղ եւ անառարկելի սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչութեան համար»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։