Լիանա Պետրոսեան
Նովրուզը իրանական մշակութային ժառանգութիւն է
Համաշխարհային օրացոյցի իւրայատուկ օրերի եւ տօների մէջ կայ միայն մէկ օր, որը կարելի է համարել բոլորինը` առանց բացառութեան: Այն քաղաքականութիւնից զերծ ընդհանուր տոն է եւ միեւնոյն ժամանակ բոլոր մարդկանց եւ բոլոր ժամանակների տօներից ամենաքաղաքականը: Նոյնիսկ եթէ երկրի վրայ որոշ ժողովուրդներ նշում են այդ տոնը որպէս ժողովրդական եւ աւանդական արարողութիւն, եւ եթէ որոշ ժողովուրդներ չգիտեն դրա մասին, իրականում Նովրուզը բոլորինն է: Նովրուզը ամէնից քիչ քաղաքականացուած տոնն է, քանի որ ստեղծուել է մարդկանց կամքից անկախ:
Այն բնութեան զարթօնքի, ինչպէս նաեւ Արեգակի, Երկրի եւ Տիեզերքի շրջանառութեան տոնն է: Նովրուզը նաեւ ամենաքաղաքական տոնն է, քանի որ այն միաւորում է բոլոր մեծագոյն իդէալները, որոնց համար մարդկութիւնը պայքարել է իր ծագումից ի վեր: Նովրուզը հաւասարութեան, համերաշխութեան, փոխըմբռնման, բարեկամութեան, հանդուրժողականութեան, գնահատանքի, խաղաղութեան եւ բարօրութեան տոն է: Իրանական եւ թիւրքական ժողովուրդների շրջանում, ըստ աստղագիտական արեգակնային օրացոյցի, Նովրուզը Ամանորն է (մարտի 21): Վերջերս այն ձեռք է բերել գարնան եւ նորացման տոնի խորհուրդ: Մերձաւոր Արեւելքում Նովրուզը նշում են միայն այն ժողովուրդների ներկայացուցիչները, որոնք բնակուել են այս տարածաշրջանում մինչեւ արաբական նուաճումները եւ Արաբական խալիֆայութեան առաջացումը 7-8-րդ դարերում: Օրինակ` Իրաքի եւ Սիրիայի արաբները չեն տօնում Նովրուզը: Թուրքիայում 1925-1991 թթ. Նովրուզը պաշտօնապէս արգելուել է տօնել: Յատկանշական է, որ Խորհրդային Միութիւնում Նովրուզը պաշտօնապէս չէր նշւում: ԽՍՀՄ փլուզումից յետոյ այն պետական տոն հռչակուեց Կենտրոնական Ասիայի 4 հանրապետութիւններում, Ղազախստանում եւ Ադրբեջանում:
2009 թ. սեպտեմբերի 30-ին Իւնեսկօ-ն (վերջինիս դիմելու նախաձեռնութիւնն Իրանինն էր) Նովրուզը ներառեց մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցուցակում: 2010 թուականից ի վեր Նովրուզը Վրաստանում պետական տոն է, որը նշում են ադրբեջանական եւ իրանական փոքրամասնութիւնները: Այն յատկապէս տարածուած է Վրաստանի թիւրքական բնակչութեան շրջանում, որը բնակւում է երկրի հարաւային շրջաններում: Վրաստանի իշխանութիւններն ամէն տարի այցելում են գերակշռող ադրբեջանցի բնակչութիւն ունեցող Հարաւային Վրաստանի մունիցիպալիտետներ եւ ակտիւօրէն մասնակցում Նովրուզ-բայրամին առնչուող միջոցառումներին:
Միջոցառումներն անցկացւում են Մառնէուլի կենտրոնում: Վրաստանի ղեկավարները բնակչութեանն աւանդաբար դիմում են վրացերենով եւ ադրբեջաներենով: Այնուհետեւ անցկացւում են համերգներ եւ տօնական այլ միջոցառումներ: Յատկանշական է, որ Նովրուզը պաշտօնապէս պետական տոն հռչակելիս Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշուիլին յայտարարում էր, որ Վրաստանի համար բոլոր քաղաքացիները հաւասար են` անկախ իրենց էթնիկական ծագումից:
Իսկ ո՞րն էր նման քաղաքականութեան եւ Նովրուզը պետական տոն հռչակելու իմաստը: Բանն այն է, որ իսլամական աշխարհում մահմեդականների շրջանում Նովրուզի տօնակատարութեան նկատմամբ երկակի վերաբերմունք կայ: Նրանց մի մասը Նովրուզը կապում է պատմութեան եւ մշակութային ժառանգութեան հետ եւ ոչ մի վատ բան չի տեսնում դրա տօնակատարութեան մէջ, մի մասն էլ, ընդհակառակը, հեթանոսական արմատներ է տեսնում Նովրուզի տօնակատարութեան մէջ եւ կտրականապէս հրաժարւում այն տօնելուց:
Վրաստանը, յատկապէս նրա արեւելեան մասը, պատմականօրէն գրեթէ միշտ գտնուել է իրանական մշակոյթի ազդեցութեան տակ, եւ Վրաստանում Նովրուզի տօնակատարութիւնը չի կարող համարուել անսովոր երեւոյթ: Նովրուզի տօնակատարութեանը պետական բարձր մակարդակով մասնակցելը կարող է ընկալուել որպէս յարգանքի տուրք իրանական պատմամշակութային ազդեցութեանը, որը շարունակւում է հնագոյն ժամանակներից: Միւս կողմիցայս տոնը շատ տարածուած է Վրաստանի թիւրքական բնակչութեան շրջանում: Նովրուզի անցումը տարածաշրջանայինից ազգային մակարդակի կը նպաստէր վրաց հասարակութեանն ինտէգրման գործընթացներին: Այս ամէնին գումարւում է նաեւ Իրանից զբօսաշրջիկների հոսքի աւելացումը, քանի որ շատ իրանցիներ նախընտրում են Նովրուզը նշել արտասահմանում, իսկ այս դէպքում Վրաստանը նախընտրելի է, քանի որ մի կողմից Նովրուզը պետականօրէն նշող պետութիւն է, միւս կողմից` գրաւիչ պայմաններ է ստեղծում զբօսաշրջիկների ակտիւ հանգիստն ապահովելու համար: Չնայած հարցը, թէ ինչպէս կարող է այս տոնն արմատաւորուել Վրաստանի ուղղափառ բնակչութեան շրջանում, մնում է բաց: Նովրուզի տօնակատարութիւնը համընկնում է Մեծ պահքի շրջանին, ինչը երկրի հաւատացեալ ուղղափառ բնակչութեան համար գրեթէ անհնար է դարձնում այն ակտիւօրէն տօնելը:
Թէպէտ Հայաստանում Նովրուզը հռչակուած չէ որպէս երկրի պետական-պաշտօնական տոն, սակայն ամէն տարի` մարտի կէսերից սկսած, Հայաստանն իր հիւրընկալ դռներն է բացում իրանցիների առաջ, որոնք նախընտրում են իրենց ազգային տոնը նշել հէնց Հայաստանում: Յատկանշական է, որ թէեւ Հայաստանը քրիստոնեայ բնակչութեամբ պետութիւն է, սակայն, ի յարգանս հարեւան եւ բարեկամ Իրանի, ամէն տարի նշում է Նովրուզը: Ուսումնական հաստատութիւններում եւ մշակութային կենտրոններում կազմակերպւում են տարաբնոյթ միջոցառումներ, իսկ ժամանցային կենտրոնները նպաստաւոր պայմաններ են ստեղծումտօնակատարութիւնների անցկացման համար:
Նովրուզի տօնակատարութիւնը լայնօրէն լուսաբանւում է հայկական եւ իրանական Զլմ-ներովդրանով իսկ բարձրացնելով հանրային իրազեկման մակարդակը: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հայաստանում իրանական մշակութային քաղաքականութեան հիմնանպատակը Իրանի մշակոյթի, կրօնի եւ աւանդոյթների վերաբերեալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացումն է եւ այդպիսով Իրանի որպէս իր բնոյթով տարբերուող, սակայն բարեկամական երկրի հոգեւոր-մշակութային կերպարի ներկայացումը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս երկրում Նովրուզը տօնում են անկախութեան ձեռքբերումից ի վեր: Ընդ որում, ադրբեջանական իշխանութիւններն էլ նշում են, որ խորհրդային իշխանութեան տարիներին զրկուած են եղել Նովրուզը նշելու հնարաւորութիւնից: Ըստ էութեան, Հարաւային Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանը այն միակ պետութիւնն է, որը Նովրուզի աւանդոյթներն ու ծիսակարգերը օգտագործում է քաղաքական նկատառումներով: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական իշխանութիւնները ամէն կերպ փորձում են Նովրուզի ծագումն ու աւանդոյթները կապել ադրբեջանական մշակոյթի հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նովրուզի ամենամեայ շնորհաւորական ուղերձներում յիշատակում է Նովրուզիադրբեջանական տոն լինելը, պարբերաբար նշում, որ Նովրուզը հնագոյն պատմական արմատներ ունի Ադրբեջանի տարածքում եւ դարձել է ազգային մտքի բաղկացուցիչ մաս: Նմանատիպ յայտարարութիւնների ազդեցութեամբ էլ գլուխ են բարձրացնում պանթիւրքիստական գաղափարներով տոգորուած արմատականները, որոնց յատկապէս անհանգստացնում է այն հանգամանքը, որ Նովրուզը միահիւսուած է իրանական ազգային առասպելներին եւ իրանական պատմամշակութային ինքնութեան բաղկացուցիչն է: Ադրբեջանցի ազգայնականները Նովրուզի շրջանում անգամ բողոքի ակցիաներ են իրականացնում երկրի սահմաններից դուրս փորձելով միջազգային հանրութեանը համոզել, որ Նովրուզը ոչ մի կապ չունի Իրանի հետ: Մասնաւորապէս, ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել Վարշաւայում տեղի ունեցած միջադէպը, երբ մի քանի էթնիկ ադրբեջանցիներ բողոքի ակցիայ էին իրականացրել Վարշաւայի համալսարանի դիմացբողոքելով իրանցիների Նովրուզը տօնելու դէմ: Նրանց պնդմամբ` Նովրուզը իրանցիների հետ կապ չունի եւ պատկանում է թուրքերին ու արաբներին:
Ադրբեջանական Զլմ-ներն էլ իրենց հերթին ջանում են Նովրուզը ներկայացնել որպէս ադրբեջանական տոն: Դրա վառ դրսեւորումներից է այն, որ դեռեւս նախորդ տարի ադրբեջանական Զլմ-ները հրաժարւում էին տարածել Կանադայի վարչապետի շնորհաւորական ուղերձը` Նովրուզի իրանական (պարսկական) տոնի առթիւ: Նրանք հրաժարւում էին նշել, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրիւդոն Նովրուզի վերաբերեալ իր ուղերձը սկսել էր պարսկերեն «նովրուզը յաղթեց, ամէն օր Նովրուզ էէ արտայայտութեամբ:
Իրականութիւնն ու պատմութիւնը խեղաթիւրող ադրբեջանական քաղաքականութեան վառ ապացոյց է ադրբեջանական դասագրքի մի օրինակը, որում աշխարհագրական քարտէզով Իրանի հիւսիսարեւելեան տարածքները ներկայացւում են ադրբեջանական դրօշի ներքոյ, ապա դասագրքի որոշ հատուածներում հէնց իրանական Նովրուզի տոնն է ներկայացւում որպէս ադրբեջանական` վաղ հասակից երեխաների մէջ ազգայնական գաղափարներ սերմանելու եւ աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար:
Վերոնշեալից զատԱդրբեջանն օգտագործում է Նովրուզը հակահայկական քարոզչութիւն ծաւալելու նպատակով: Մասնաւորապէս, 2021 թ. Նովրուզի տօնակատարութիւնը նախագահը անցկացրեց բռնազաւթուած հայկական Շուշի քաղաքում, որն ադրբեջանական քարոզչամեքենան անուանում է «ադրբեջանի մշակութային մայրաքաղաքէ: Հետաքրքրականն այն է, որ Իլհամ Ալիեւը ծիսական կրակը Շուշի քաղաքում վառեց շաբաթ օրըմարտի 20-ին, այնինչ կրակը վառում են Նովրուզին նախորդող չորեքշաբթի (Իրանում) կամ երեքշաբթի (Ադրբեջանում): Ստացւում է, որ Նովրուզն ադրբեջանական համարող առաջնորդը անգամ պատրաստ է խախտելու սրբազան ծիսակարգը սեփական շահերն առաջ մղելու եւ էժանագին քարոզչութիւն ծաւալելու նպատակով:
Ամփոփելով նշենք, որ, անկախ այն հանգամանքից, թէ մուսուլմանական եւ ոչ մուսուլմանական պետութիւններից իւրաքանչիւրը ինչպէս է փորձում ներկայացնել Նովրուզի կապն ու ծագումը սեփական պատմութեան եւ մշակոյթի հետ, Նովրուզը իրանական մշակութային ժառանգութիւն է, որը խորհրդանշում է բնութեան վերածնունդը եւ լայն տարածում է ստացել Կենտրոնական Ասիայում, Կովկասում եւ Մերձաւոր Արեւելքում: