Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահը երէկ՝ օգոստոսի 10-ին, հեռախօսակապ է հաստատել Ամենայն Հաեօց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Դաւիթ Իշխանեանը շնորհակալութիւն է յայտնել հայրապետական օրհնանքի եւ բարեմաղթանքների համար:
Երկու կաթողիկոսներն էլ իրենց լիակատար աջակցութիւնն են յայտնել Արցախի Հանրապետութեան ապաշրջափակման ու մեր ժողովրդի ինքնորոշման իրաւունքի վերահաստատման ուղղութեամբ տարուող աշխատանքներին:
Վեհափառ հայրերը հաւաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի եւ Արցախի ժողովրդի կողքին, եւ սերտ համագործակցութեան պատրաստականութիւն են յայտնել: