ՀՀ ԱԱԽ քարտուղարի հետ Իրանի դեսպանի հանդիպման ընթացքում քննարկուել է Լաչինի միջանցքի հարցը

ՀՀ ԱԱԽ քարտուղարի հետ Իրանի դեսպանի հանդիպման ընթացքում քննարկուել է Լաչինի միջանցքի հարցը

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին երեքշաբթի օրը հանդիպել է Հայաստանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ եւ քննարկել Թեհրանի եւ Երեւանի միջեւ երկկողմ յարաբերութիւնները, ինչպէս նաեւ Լաչինի միջանցքի վիճակը։

Յղում անելով Հայաստանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի յայտարարութեանը, իրանական լրատուական գործակալութիւնը հաղորդել է, որ  Գրիգորեանը շնորհաւորել է Սոբհանիին նշանակման կապակցութեամբ եւ յոյս յայտնել, որ նոր դեսպանի գործունէութեան հովանու ներքոյ երկու բարեկամ երկրների յարաբերութիւնները էլ աւելի կզարգանան ու կխորանան։

Այս հանդիպմանը մատնանշելով, որ Լաչինի միջանցքը աւելի քան 7 ամիս Բաքուի ուժերի կողմից գտնւում է ճնշումների եւ շրջափակման տակ,Գրիգորեանը նշեց. «Այս իրավիճակի հետեւանքով  հումանիտար ճգնաժամ  է Ղարաբաղում»:

Նախօրեին Գրիգորեանը նաեւ հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Գերագոյն առաջնորդի ներկայացուցիչ, Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադեանի հետ։

Այս հեռախօսազրոյցում Իրանի Իսլամական Հանրապետութեան լիակատար աջակցութիւնը յայտնելով տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատման նկատմամբ, Ահմադեանը փաստեց, որ դիւանագիտութիւնն ու երկխօսութիւնը լաւագոյն լուծումներն են երկրների միջեւ տարաձայնութիւններին ու հակամարտութիւններին վերջ տալու համար։

Այս հեռախօսազրոյցում կողմերը քննարկել են նաեւ երկկողմ, այդ թւում՝ տնտեսական յարաբերութիւններին վերաբերող հարցեր եւ մտքեր են փոխանակել  տարածաշրջանային վերջին զարգացումների եւ խնդիրների շուրջ։

Share