Համահայկական դաշտում մենք ունենք առաքելութիւն. եռամիասնութեան շնորհիւ է, որ մենք կարողանում ենք արձանագրել յաջողութիւններ
Ես չեմ կարծում, որ մէկ ընտրութեամբ կարելի է դատել՝ ով է ընդդիմութիւն, ով է իշխանութիւն, բայց սա հարցերի հարցը չէ . Արցախի հանրային հեռուստատեսութեանը տուած հարցազրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Դաւիթ Իշխանեանը՝ պատասխանելով այն հարցին, որ այսօր տեղի ունեցած ընտրութիւնը արդյօք փաստում է, որ Արցախի ԱԺ-ում ընդդիմադիր է միայն «Միասնական հայրենիք»-ը:
«Ընդհանրապէս մենք դասական իրավիճակում չենք գտնւում եւ պէտք է զերծ մնանք դասական այն գնահատականներից ու մեկնաբանութիւններից, նաեւ այն պատկերացումներից, որ լինում է դասական իրավիճակում: Իսկ երեկուայ ընտրութիւնները դա պարզապէս քաղաքական դիրքորոշում էր, որ ցոյց տուեց «Միասնական հայրենիք»-ը, միւս խմբակցութիւններն էլ բնականաբար իրենց տեսակէտներն ունէին եւ դրանով արտացոլուեց մեր քաղաքական կուսակցութիւնների ընդհանուր պատկերացումները՝ ապագային միտուած»,-ասաց նա:
Իշխանեանը նշեց, որ իրավիճակը ֆորսմաժորային է եւ իր թեկնածութիւնն էլ ԱՀ նախագահն է առաջադրել. «Իմ համար շատ ծանր էր, երբ որ նախագահի կողմից առաջադրուեց իմ թեկնածութիւնը, բայց դրան նախորդել է խորհրդատուութիւններ՝ խորհրդարանում ներգրաւուած քաղաքական ուժերի ղեկավարների մակարդակով, պատգամաւորական խմբակցութիւնների հետ, եւ երկուստեք՝ նախագահի առաջարկն ու Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի համատեղ որոշումը արտօնելու Դաւիթ Իշխանեանին, աւարտուեց խորհրդարանի նախագահի ընտրութեամբ»:
Դաւիթ Իշխանեանի համոզմամբ այսօրուայ ընտրութեան նպատակը նանեւ ընդհանուր համախմբման միտումն էր՝ ներքին դաշտում, արտաքին դաշտում՝ համահայկական առումով:
«Մեզ համար ներքին կայունութիւնը շատ կարեւոր եւ անհրաժեշտ էր եւ դրանում մենք ունենք մեր դերակատարութիւնը»,- ասաց նա:
Հարցազրոյցն ամբողջութեամբ տեսանիւթում