Աւտոերթ եւ ցոյց Գլենդելում և Բըրբէնքում

Աւտոերթ եւ ցոյց Գլենդելում և Բըրբէնքում

Ի պաշտպանութիւն Արցախի աւտոերթ եւ ցոյց է տեղի ունեցել ԱՄՆ Բըրբէնքում և Գլենդել քաղաքներում: Ակցիայի նպատակն էր տեղեկացնել հայ համայնքին Արցախում տիրող օրհասկան վիճակի մասին և հանրութեան ուշադրութիւնը գրաւել սոյն հարցի շուրջ: Մասնակիցները կոնգրէսական Ադամ Շիֆից պահանջել են մեկնել Արցախ եւ տեղում ծանօթանալ իրավիճակին: Կիրակի կէսօրից յետոյ մարդաշատ է եղել Բըրբանքի Սրբ. Ղեւոնդաց եկեղեցու հարակից տարածքը: Ժամը 15:00-ին Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ արեւմտեան թեմի առաջնորդարանի մօտից մեկնարկել է աւտոերթը:

Երթի մասնակիցները Բըրբանքից շարժուել են հայաշատ Գլենդել եւ վերադառնալով Բըրբանք՝ կոնգրէսական Ադամ Շիֆի գրասենեակի մօտ, բարձրաձայնել են ԱՄՆ կառավարութիւնից պահանջելով որ բոլոր հնարաւորութիւնները ի գործդնի շրջափակմանեը վերջ տալու համար:

Share