Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան 114-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրէնքի 40-րդ յօդուածների համաձայն՝ ԱԺ պատգամաւորների նախաձեռնութեամբ 2023 թուականի օգոստոսի 7-ին՝ ժամը 10 : 00-ին, կը գումարուի Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած՝ ԱՀ Ազգային ժողովի նախագահի ընտրութեան օրակարգով:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի լրատուութեան եւ հանրութեան հետ կապերի բաժնից: