Երիտասարդներով համալրւում է Սան Ֆրանսիսկոյի եւ Հիւսթընի ՀՅԴ շարքերը

Երիտասարդներով համալրւում է Սան Ֆրանսիսկոյի եւ Հիւսթընի ՀՅԴ շարքերը

Վերջերս Սան Ֆրանսիսքոյի(Քալիֆորնիա) և Հիւսթընի(Թէքսաս) մէջ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան աւանդոյթներին բնորոշ երդման արարողութեամբ հինգ երիտասարդներ իրենց երդումը տուին Դաշնակցութեան ճամբով  ծառայել Հայ ազգին և Հայաստանին

Սան Ֆրանսիսկոյի երդումը կատարուեց ընկեր Կարպիս Պէզճեանի կնքահայրութեամբ: Ընկեր Պէզճեանը ՀՅԴ Սան Ֆրանսիսկոյի Քրիստափոր Կոմիտէի երկարամեայ անդամ եւ ներկայիս Կոմիտէի անդամ է:

Երիտասարդների երդման արարողութիւնը վկայութիւնն է այն իրականութեան որ համայնքի ղեկավարութեան և հայ դատի աշխատանքների ջահը երէցներից փոխանցւում է յաջորդ սերնդին: Հետաքրքրական է որ սոյն երդուեալների բոլորը ծնուել եւ մեծացել են Միացեալ Նահանգներում, մասնաւորապէս՝ Սան Ֆրանցիսկոյի ափերում:

Կարեւոր է նաեւ նշել, որ 5 հոգուց բաղկացած խմբում բոլորը նոյն շրջանի Գրուզեան Զաքարեան Վասպուրական հայկական վարժարանի շրջանաւարտներ են: ԳԶՎ հայկական վարժարանի Սան Ֆրանսիսկոյի շրջանի միակ ամենօրեայ հայկական վարժարանն է, որը սպասարկում է մանկապարտէզից մինչեւ 8-րդ դասարանի աշակերտներին:

Տասը օր անց «հեռաւոր» Թէքսասի Հիւսթըն քաղաքում մի այլ երիտասարդ երդուել է ՀՅԴ Սերոբ Աղբիւր Կոմիտէի ատենապետի եւ Հայ Մշակութային Հիմնարկութեան մասնաճիւղի նախագահ Վրոյր Ֆրանկեանի կնքահայրութեամբ:

Համեստ արարողութեամբ և շրջապատուած դաշնակցականներով երդուել է ծառայել Հայաստանին ու Հայ ժողովրդին դաշնակցութեան ճանապարհով ոչ թէ ծագումով այլ ամուսնութեամբ, սրտով, ու հոգով հայ երիտասարդը:

Սոյն նորագիր դաշնակցականները նախքան իրենց երդում տալը յաջողութեամբ աւարտել էին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան ԱՄՆի կենտրոնական կոմիտէի նորագիրների յանձնախմբի կողմից պատրաստուած դաստիարակչական նիւթերը:  Կենտրոնական Կոմիտէն ևս իր հերթին շնորհաւորում և  բարի գալուստ է մաղթում նորագիր ընկերներին մաղթելով, որ հաւատարիմ իրենց ուխտին ու երդումին ուս ուսի առաջ մղելն, իրենց համայնքների, Հայ Դատի, Արցախի ազատութեան ու Հայաստանի պետականութեան ամրապնդման աշխատանքները:

Share