Մեկնարկեց «Ջաւախք» ճամբար 2023-ը

Մեկնարկեց «Ջաւախք» ճամբար 2023-ը

Յուլիսի 31-ին «Ջաւախք» ճամբարի մեկնարկը տրուեց Ախալցխայում եւ Ախալքալաքում։ «Ջաւախք» ճամբար ծրագիրը իրականացւում է Վրաստանի Հայ Օգնութեան Միութեան կողմից ԱՄՆ-ի Արեւելեան ափի երիտասարդների նախաձեռնութեամբ ու անմիջական մասնակցութեամբ։

Ծրագիրն իրականացուել է 2012թ․-ից սկսած։ «Ջաւախք» ճամբարի բացման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի բակում։ Բացմանը Ներկայ էին՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տեր Նարեկ քհն Տիգրանեանը, Ախալքալաքի քաղաքապետարանի մշակոյթի, երիտասարդութեան ու սպորտի հարցերով ծառայութեան պետ Վալերի Ստելմաշովը, Սամցխէ-Ջաւախքի Հայկակական Հասարակական Կազմակերպութիւնների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելեանը, Ախալքալաքի մշակոյթի տան տնօրէն՝ Աշուղ Ալիք-Ջաւախքը, Ջիւանու տուն-թանգարանի տնօրէն Հ․ Սաղաթելեանը, Ախալքալաքի Գեղարուեստի դպրոցի տնօրէն Կ․ Կարապետեանը, Սամցխէ-Ջաւախքում պարարուեստի միութեան նախագահի տեղակալ, պարուսոյց Ռադիկ Եզոյեանը, Ապագայի տան տնօրէն Ս․ Պետրոսեանը, Ախալքալաքի գաւառագիտական թանգարանի տնօրէն Սեդայ Յակոբեանը, Խանդոյ գիւղի պարախմբի պարուսոյց Մանուել Սահարեանը, մանկավարժներ, ՀՕՄ-ուհիներ, ծնողներ, լրատուամիջոցներ եւ այլոք։

Վրաստանի եւ Հայաստանի պետական օրհներգերից յետոյ, ներկաներին իր օրհնանքի խօսքը յղեց Արժ․ Տեր Նարեկ քհն Տիգրանեանը եւ բարի երթ մաղթեց «Ջաւախք» ճամբարին։ Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՎՀՕՄ-ի Վարչութեան ատենապետուհի Կ․ Թադեւոսեանը, ներկայացրեց հիւրերին, խօսեց ճամբարի անցկացման ձեւաչափի մասին ու բարի երթ մաղթեց ճամբարին։

ԱՄՆ Արեւելեան, արեւմտեան ափերից, Կանադայից ժամանած եօթ երիտասարդ խմբապետէրի անունից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ճամբարի պատասխանատու Արամ Բառնակեանը։

Ողջունելով ներկաներին, ճամբարականներին, նա խօսեց իրենց ծրագրերի մասին, հաւաստիացրեց փակման օրը ներկայանալ գեղեցիկ համերգային ծրագրով եւ բոլորին հրաւիրեց մասնակցելու փակման միջոցառմանը։

Բացման արարողութեանը «Ջաւախք» ճամբարի մասնակիցների անունից Արցախին աջակցութեան ուղերձ յղուեց․

«Այսօր Արցախում աղէտ է, գոյութեան պայքար։ 120 հազար արցախցի,այդ թւում 30 հազար երեխայ, սովի են մատնուած։ Արդէն 8 ամիս է Դեպի Արցախ փակ է Բերձորի միջանցքը ՝ Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհ։ Մենք՝ «Ջաւախք» ճամբարի բոլոր մասնակիցներս, մեր աջակցութեան ուղերձն ենք յղում Արցախի մեր հայրենակիցներին:

Սիրելի արցախցիներ, եղեք տոկուն, համբերատար, արցախցուն վայել հերոսական կեցուածքով։ Լիայոյս ենք, կանցնեն այս դժուարին օրերը եւս, կը բացուի Արցախի կեանքի ճանապարհը եւ դուք կապրեք բնականոն կեանքով»։

Միջոցառման աւարտին Ախալքալաքի ԵԿ-ի սաները հանդէս եկան երգով ու պարով։

Ախալքալաքում այս տարուայ ճամբարին մասնակից երեխաների թիւը 160 է, իսկ Ախալցխայում՝ 100։ Ճամբարը 6-օրեայ Է, սկսւում է ժամը 9։30-ին, աւարտւում՝ 16:30-ին։
Ճամբարականներին բաժանուեցին յատուկ տարբերանշանով վերնաշապիկներ եւ գրենական պիտոյքներով թղթապանակներ։ Ճամբարականներին օրուայ ընթացքում տրւում է երկուանգամեայ սնունդ։

Խմբապետէրին օգնում են Ջաւախքի Զորի Զորեան Երիտասարդական միութեան եւ Պատանեկան միութեան անդամները։ ԱՄՆ-ից եւ Սփիւռքի այլ շրջաններից ժամանած խմբապետէրի համար Ջաւախքի Երիտասարդական միութեան անդամները նախատեսել են ճանաչողական էքսկուրսիաներ՝ Ջաւախքի տեսարժան ու պատմական վայրերով։

Օգօստոսի 6 – 12-ը ճամբարներ կը բացուէն նաեւ Նինոծմինդայում եւ Ծալկայի շրջանի Դարայ գիւղում։

Ախալքալաքում մեկնարկեց «Ջաւախք» ճամբարը

Այսօր՝ յուլիսի 31-ին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի բակում տեղի ունեցաւ «Ջաւախք» ճամբարի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Ճամբարը արդէն 11 տարեկան է։ Այս տարի Ջաւախքի տարբեր շրջաններից ճամբարին մասնակցում է 550 երեխայ։ Հինգ օրուայ ընթացքում երեխաների հետ իրենց գիտելիքներով եւ հմտութիւններով կիսուելու են եկել ԱՄՆ Արեւելեան շրջանի 14 երիտասարդ խմբաւարներ։

Չխախտելով արդէն աւանդական դարձած կարգը՝ ճամբարը մեկնարկեց Վրաստանի եւ Հայաստանի օրհներգներով եւ Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւորական Տեր Նարեկ քհն․ Տիգրանեանի օրհնութեամբ։ Այնուհետեւ երեխաները ծանօթացան խմբապետէրի հետ: Երիտասարդական կենտրոնի սաները փոքր համերգային ծրագիր էին պատրաստել խմբապետէրի եւ հիւրերի համար: Ճամբարի բացմանը ներկայ էին երեխաների ծնողները, քաղաքապետարանի ներկայացուցիչներ եւ այլ հիւրեր:

Ճամբարն իրենից ներկայացնում է ինտենսիւ կրթական եւ դաստիարակչական 6 օր: Կրթական մասում ներառուած են հաեօց պատմութեան եւ մշակոյթի թեմաները։ Խմբապետէրն այս օրերի ընթացքում իրենց օրինակով ցոյց են տալիս մարզանքների կարեւորութիւնը, խօսում են հիգիենայի կարեւորութեան մասին եւ այլն։

Այս տարի հետաքրքիր նախաձեռնութիւն է անցկացուելու «Իմ թագը» խորագրով։ Երեխաները հայկական զարդանախշերով թագեր պէտք է պատրաստեն: Ճամբարականներին նաեւ ինքնազարգացման հնարաւորութիւն է տրւում տարբեր թեմաների քննարկմամբ, նրանք լսելու են միմեանց կարծիքները, արտայայտուելու են, թէ ինչպէս են պատկերացնում տարբեր հասկացութիւնները։

«2012 թուականից է սկիզբ տրուել ճամբարին, ուզում եմ ասել, որ պահանջուած ծրագիր է հանրութեան շրջանում, ունենք նաեւ շատ սպասողներ, որ չենք կարող ընդգրկել։ Ցանկալի կը լինի աշխահագրութիւնը մեծացնել, ենթադրենք 4 տեղ անցկացնելու փոխարէն անցկացնենք 6 տեղ։ Բայց այսօր ԱՄՆ-ի արեւելեան ափից, Կանադայից, Աւստրալիայից երիտասարդներն իրենց միջոցներով են եկել, այսինքն՝ չկայ ֆինանսաւորում։ Եթէ ունենանք տեղում հովանաւոր կը կարողանանք եւ ճամբարի օրերը երկարացնել, 5 օրից դարձնել 10, ինչպէս առաջ ունեցել ենք, եւ կարողանանք շատ թուով ճամբարներ կազմակերպել բոլոր շրջաններում։ Աեօ, ունենք Ախալցիխեում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ծալկայում, սակայն ցանկացողներ շատ կան», – ասաց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինէ Թադեւոսեանը:

Թադեւոսեանը նշում է, որ 6-օրեայ ճամբարն իր արդիւնքը տալիս է։ Կարեւորում է դրսից եկող խմբաւարների ներկայութիւնը, ասելով, որ այս երիտասարդների շունչը, ազգային ոգին, ինքնաճանաչումը, հայրենասիրական ոգին ուրիշ է։

«Այս տարուայ ճամբարի, ընդհանուր եւ ամէնուր բոլորի եւ մասնակիցների արձագանքը պիտի լինի այսօր Արցախում տիրող իրավիճակին։ Մեր քաջ արցախցիներին համբերութիւն, տոկունութիւն, իրենց հերոսական կեցուածքն իրենց սարերի պէս անառիկ պիտի մնա, կամքը՝ անկոտրում», – ասաց նա։

Ամերիկայի միացեալ նահանգների Նյու-Եօրք քաղաքից ճամբարի համար արդէն 3-րդ տարին է Ջաւախք է գալիս Արամ Փառնակեանը, ով այսօր գլխաւորում է խմբապետէրի թիմը։

«Այս տարի Ախալքալաքում եւ գիւղերում ունենք 7-ական խմբաւար։ Մենք ունենք 5 դասախօսներ, սովորում ենք հայ մշակոյթի մասին, յայտնի հայ մեծերի մասին, սփիւռքի եւ նրանց խնդիրների մասին։ 11-րդ անգամ է, որ եկել ենք Ջաւախք, իսկ ես արդէն 3-րդ անգամ», – ասաց Արամ Փառնակեանը, ով աշխատում է Նյու-Եօրքի առողջութեան ապահովագրութեան գրասենեակում եւ արեւելեան խորհրդում է։

Խմբաւարը նշում է՝ դժուար է, բայց ուրախութեամբ են անում իրենց աշխատանքը։ Ասում է՝ ամէն տարի սիրով են գալիս։ Անպայման կապը պահպանում են երեխաների հետ, առաւել եւս այսօր, երբ սոցիալական կայքերը հեշտացնում են դա։

jnews.ge

Share