Արգելուել է հերթական հայի մուտքը Հայաստան. Արենի Մարկոսեանը օդանաւակայանում է

Արգելուել է հերթական հայի մուտքը Հայաստան. Արենի Մարկոսեանը օդանաւակայանում է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Քրիստինէ Վարդանեանն ու Արգիշտի Գեւորգեանը գիշերը եղել են «Զուարթնոց» օդանաւակայանում հերթական ահազանգի հետքերով։ Պարզուել է` արգելուել է հերթական հայ մարդու մուտքը Հայաստան։ Լիբանանահայ Արենի Մարկոսեանին գիշերուայ դրութեամբ արդէն 12 ժամից աւելի թոյլ չէն տալիս մտնել երկիր։
Եւս մէկ հայ՝ այս անգամ Արենի Մարկոսեանը, արդէն 12 ժամից աւելի չի կարողանում մուտք գործել Հայաստան: Այդ մասին գրել է Քրիստինէ Վարդանեանը՝ տեսանիւթ հրապարակելով։ Նա նշել է, որ որեւէ պատճառաբանութիւն չի ներկայացւում։

Արենին ԱՄՆ քաղաքացի է եւ ՀՀ է ժամանել Լիբանանից։

Ֆեձսբուքի հաղորդումը տեսնել այստեղ՝ https://fb.watch/m9MovXuvIa/

«ՀՀ-ի դռները փակւում են հայերի համար ու լայն բացւում թշնամիների առջեւ», — աւելացրել է Վարդանեանը։

Ինչպէս այսօր տեղեկացանք լրագրող Յասմիկ Առաքելեանի գրառումից, Արենի Մարկոսեանը օդանաւակայանը լքել չի պատրաստւում։ Վերջինս հացադուլ կը յայտարարի հէնց օդանաւակայանում։

Տեղեկութիւնների համաձայն Արենի Մարկոսեանը Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արևելեան ԱՄՆ շրջանի վարչութեան անդամ է:

Share