Արցախում յոյս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացուող ցեղասպանական քաղաքականութիւնը օր առաջ կը դադարեցուի միջազգային գործուն ու խիստ միջամտութեան արդիւնքում։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրէցօր ծանրանում է, իսկ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակութիւնները մեր ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսեւորումը եղաւ միջազգային մարդասիրական իրաւունքի պաշտպանութեան տակ գտնուող Վագիֆ Խաչատրեանի առեւանգումը ապօրինի անցակէտից: Միւս կողմից, որոշակի ակտիւացում է նկատւում իրավիճակի կարգաւորման նպատակով իրականացուող միջազգային ջանքերում:
Ամփոփելով այս օրերին մեր եւ միջազգային կոնկրէտ դերակատարների կողմից իրականացուող որոշ գործընթացների միջանկեալ արդիւնքները՝ ես նախատեսում եմ մի քանի օրից բացառիկ հարցազրոյց տալ Արցախի հանրային հեռուստատեսութեանը: Այդ միջոցով հնարաւորինս բաց կերպով կը ներկայացնեմ իրավիճակը, ռիսկերն ու հեռանկարները: Այնուհետեւ, բոլոր ակտիւ քաղաքական շրջանակների հետ կը սկսեմ խորհրդակցութիւններ՝ մեր անելիքները քննարկելու եւ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:
Մենք յոյս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացուող ցեղասպանական քաղաքականութիւնը օր առաջ կը դադարեցուի միջազգային գործուն ու խիստ միջամտութեան արդիւնքում: Դրան զուգահեռ մենք միշտ բաց ենք խաղաղ ու բանակցային ճանապարհով քննարկելու բոլոր հիմնախնդիրները եւ գտնելու լուծումներ, սակայն դրա համար նոյնպէս անհրաժեշտ են միջազգային պատշաճ ներգրաւուածութիւն ու երաշխիքներ»,- նշել է Արցախի նախագահը: