2 միլիոն դոլար վարկ՝ ՀԵԴ ճամբարի վերանորոգման համար

2 միլիոն դոլար վարկ՝ ՀԵԴ ճամբարի վերանորոգման համար

Ուրախութեամբ տեղեկացանք, որ Արևնտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան բանակումների վայր՝ AYF Camp-ը 2 միլիոն դոլարի ֆինանսաւորում է ապահովել Քալիֆորնիայի նահանգից՝  Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) աջակցութեամբ և համագումարի անդամ Քրիս Հոլդենի միջոցով:

«Այս ֆինանսաւորումը կը յատկացուի ՀԵԴի երկու ճամբարների՝ AYF Camp Big Pines-ի եւ AYF Camp Twin Valleys-ի հիմնական վերանորոգմանը: Տարիներ շարունակ անխոնջ աշխատելով  ճամբարն աճեցնելու եւ կատարելագործելու ուղղութեամբ ՀԵԴ ճամբարի Վարիչ մարմինը ոգեւորուած է ծրագրաւորման փուլից անցնելու զարգացման ճանապարհային քարտէզի իրագործմանը: Շնորհակալութիւն @asmchrisholden-ին մեր սիրելի ճամբարին իր անսասան եւ աննախադէպ աջակցութեան համար: Յուսով ենք, որ ձեզ դուր է եկել ձեր այցը մեր վերջին ամառային ճամբարի այսօրուայ նիստին» ասուած է ճամբարի վարիչ մարմնի յայտարարութեան մէջ:

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի կենտրոնական գրասենեակը եւ Քալիֆորնիայի մասնաճիւղերը հպարտ են, որ առանցքային դեր են խաղացել այս նշանակալի պետական ֆինանսաւորման ապահովման գործում՝ ՀԵԴ ճամբարի վարչութեան հետ համագործակցութեամբ: Ֆինանսաւորման այս սկզբնական փուլը հնարաւորութիւն կապահովի AYF-ի ճամբարը յաջորդ մակարդակ բարձրացնելու համար, որպէսզի այն կարողանայ ծառայել աւելի շատ երիտասարդների եւ լինել այնպիսի հաստատութիւն, որը կարող է նաեւ հասանելի լինել Քալիֆորնիայի տարբեր համայնքները համախմբելու համար: Ուղերձը պարզ է, մենք կարող ենք հասնել աւելի մեծ ու համարձակ բաների, երբ կայ տեսլական եւ համախմբուենք որպէս միասնական համայնք։ Շնորհակալութիւն CA համագումարի անդամ Քրիս Հոլդենին այս տեսլականին միանալու եւ AYF ճամբարին այդքան անհրաժեշտ աջակցութիւն ցուցաբերելու համար:

Share