Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանը հրաժարական է տուել։ Այս մասին յայտնում են Արցախի Հանրապետութեան ԱԺ լրատուութեան եւ հանրութեան հետ կապերի բաժնից։
«Ղեկաւարուելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրէնքի 130-րդ յօդուածի 1-ին մասի 2-րդ կէտով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պաշտօնից», — ասուած է տարածուած հաղորդագրութեան մէջ։
Յիշեցնենք, որ երէկ՝ յուլիսի 28-ին, հաղորդուել էր, որ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացնելու։ Նոյն օրը նա նաեւ հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ եւ երկրի ղեկավարին ներկայացրել Աժ նախագահի պաշտօնից իր հրաժարականի պատճառները։