ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը հիւրընկալուել է Առաջին ալիքի «Հարցազրոյց Պետրոս Ղազարեանի հետ» հաղորդաշարի տաղաւարում:
Հարցազրոյցի հետ կապուած՝ Լիլիթ Գալստեանը կատարել է մի քանի կարեւոր հաստատումներ.
-Խորհրդարանում տիրող ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈԼՇԵՎԻԶՄԻ մթնոլորտը գրեթէ անհնար է դարձնում օրէնսդրական նախաձեռնութիւնները,
-Ազգային դժբախտութիւն է ունենալ մի իշխանութիւն, որը չի ուղեկցւում ազգային, պետական շահերով,
-Մենք եւ ՔՊ-ն արժէքաբանական բեւեռներում ենք․ Նիկոլի վարած արտաքին քաղաքականութեան եւ նրա յանձնառութեան արդիւնքում Արցախը եւ նրա ինքնորոշման իրաւունքը զոհաբերւում են օտարածին շահրին, ՀՀ-ն աշխարհաքաղաքական սուբյեկտից վերածուել է օբյեկտի,
-Բանակցային սեղանին միայն Ադբեջանի շահերի սպասարկումն է, մեր բոլոր շահերը զրոյացուել են,
-Երկրում խորանում է աւտօրիտար ռեժիմը, իսկ ժողովրդավարութիւնը դիմակ էր՝ իրացնելու այն պրոեկտը, որը ցեղասպանութեան եւ պետականութեան կորստի հեռանկարի առջեւ է կանգնեցրել հայ ժողովրդին․
-Բանակցողի փոփոխութիւնն առաջնային է․ առողջ եւ հաւասարակշռուած արտաքին քաղաքականութեամբ, անվտանգային նոր համալիր ծրագրով եւ ներազգային համերաշխութեամբ հնարաւոր է իրավիճակը բեկել․․․
Հարցազրոյցն ամբողջութեամբ՝ տեսանիւթում