2012թ-ից սկսած Վրաստանի Հայ Օգնութեան Միութեան կողմից իրականացւում է «Ջաւախք ճամբար» ծրագիրը՝ ԱՄՆ Արեւելեան շրջանի երիտասարդների նախաձեռնութեամբ ու մասնակցութեամբ ։
Այս տարի եւս «Ջաւախք-ճամբար» ծրագիրը կ’իրականացուի Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում եւ Ծալկայի շրջանի Դարագիւղում ։
Ճամբարը կը կազմակերպուի երկու փուլով․
1․Յուլիսի 31—օգոստոսի 5-ը՝ Ախալքալաքում եւ Ախալցխայում։
2․Օգօստոսի 6 – 12 –ը՝ Նինոծմինդայում եւ Ծալկայի շրջանի Դարագիւղում։
Ճամբարներում կընդգրկուեն 8-16 տարեկանները։ Ճամբարականների համար նախատեսուած է ուսումնադաստիարակչական ու ճանաչողական ծրագիր, հայրենասիրական երգերի, պարերի ուսուցում, մարմնամարզութիւն եւ բազմաբնոյթ խաղեր։ Ճամբարը կը սկսուի ժամը 9։30-ին եւ կաւարտուի՝ 16։30- ին։ Օրուայ ընթացքում նախատեսւում է երկուանգամեայ սնունդ։ Բոլոր մասնակիցներին կտրուէն ճամբարին բնորոշ տարբերանշանով վերնաշապիկներ եւ գրենական պիտոյքներով թղթապանակներ։ԱՄՆ Արեւելեան շրջանից ժամանող խմբապետէրին կօգնէն Ջաւախքի «Զորի Զորեան» Երիտասարդական միութեան ու Պատանեկան միութեան անդամները։