Նիդեռլանդահայ դաշնակցական Ասլան Ասլանեանի մուտքը Հայաստան արգելուել է։

Նիդեռլանդահայ դաշնակցական Ասլան Ասլանեանի մուտքը Հայաստան արգելուել է։

Արգելուել է նիդեռլանդահայ դաշնակցականի մուտքը Հայաստան․ Գեղամ Մանուկեան

Նիդեռլանդահայ դաշնակցական Ասլան Ասլանեանի մուտքը Հայաստան արգելուել է։

Այս մասին ֆեյսբուքեան գրառմամբ տեղեկացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեանը․

«Վաղ առաւօտեան զանգ եմ ստանում: Հոլանդիայի դաշնակցական ընկերներից մէկն է՝ Ասլան Ասլանեանը: Յուզուած ձայնով տեղեկացնում է, որ Հայրենիք է եկել ընտանիքով, ՀՄԸՄ համահայկական բանակումին մասնակցելիք որդու, մի քանի այլ սկաուտների հետ, բայց իրեն սահմանապահներն արգելել են մուտք գործել երկիր:

Հայրենիքի ազգադաւ իշխանութիւնը ԱՐԳԵԼԵԼ է: Ենթադրեցի, որ այս իշխանութեան կազմած խայտառակ սեւ ցուցակում է անունը: Հարցնում եմ՝ «ցոյցերի մասնակցե՞լ ես», ի նկատի ունենալով հականիկոլական ակցիաները: Պատասխանում է՝ միշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների ու այդ երկրների դէմ:

Համահայկական միջոցառման է եկել, սրանք արգելք են դնում:  Թուրքի իշխանութիւնները: Հոլանդիայում Հայաստանի դեսպան Tigran Balayan, դուրդ գալի՞ս է, թէ հայրենի Արցախիցդ հրաժարուած այս դաւաճանական վարչախումբը ինչ  անում: Ասլան Ասլանեանի անունը դու՞ ես փոխանցել, որ արգելուի մուտքը Հայրենիք»,-գրել է Մանուկեանը:


Նշելի է, որ Փաշինեան-Սինանեանի վարած սփիւռք-Հայաստան նման յարաբերութիւններ գրեթէ աննախադեպ են եղել մինչև անգամ բոլշևիկեան բռնապետութեան օրերին:

Share