2022 թ. փետրուարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում կայանալիք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին յաջողութիւն է մաղթել ամերիկահայ բարերար Մայք Սարեանը:
Անդրադառնալով հայութեան առջեւ ծառացած դժուարութիւններին, մասնաւորապէս Արցախեան 44-օրեայ պատերազմի արդիւնքում ունեցած մեծ կորուստներինՄայք Սարեանը յոյս է յայտնել, որ միասնական աշխատանքով հնարաւոր կը լինի կերտել աւելի լաւ ապագայ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում:
Այս առաքելութեան մէջ նա առանձնայատուկ կարեւորել է Դաշնակցութեան դերը, որն առաջիկայ երկու շաբաթների ընթացքում պէտք է Ընդհանուր ժողովում բիւրեղացնի իր որոշումներն ու անելիքները:
Մայք Սարեանը, նաեւ, Եւրոպայի Հայ դատի յանձնախմբի համար` Բրիւսելում գրասենեակ գնելու նպատակով տուել է 300 հազար ԱՄՆ դոլար նուիրելու խոստում: