Ռուբէն Վարդանեանը միանում է համաժողովրդական շարժմանը

Ռուբէն Վարդանեանը միանում է համաժողովրդական շարժմանը

Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը եւս միանում է վաղուայ հանրահաւաքին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այս մասին իր ֆեյսբուքեան էջում յայտնել է նա տեսաուղերձով:

«Վաղը ես կասեմ իմ խօսքը եւ մենք ամէն ինչ կանենք, որ դա լինի իսկական պայքար, ոչ թէ իմիտացիայ:Մենք ամէն ինչ կանենք, որ կարողանանք հասկանալ մի բան, որ մեր ապագան մեր ձեռքում եւ ես վստահ եմ, որ մենք կանցնենք այդ դժուար ժամանակը, բայց դրա համար մենք պէտք է լինենք ազնիւ»,- ասել է նա:

Յիշեցնենք, որ Արցախի Հանրապետութեան պետնախարար Գուրգէն Ներսիսեանը յայտարարել է համաժողովրդական շարժման մեկնարկի մասին, վաղը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահաւաք տեղի կ’ունենայ:

news.am

Share