«Հայաստան» խմբակցութիւնը յայտարարութիւն է տարածել ԱԺ Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասեանի լիազօրութիւնների դադարեցման ՔՊ-ի ներկայացրած նախագծի վերաբերեալ.
«ԱԺ Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասեանի լիազօրութիւնների դադարեցման վերաբերեալ ներկայացուած նախագծի բոլոր հիմնաւորումները հիմնազուրկ են եւ անօրինական։
«Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է տոտալ իշխանազաւթման իր գործելակերպը՝ ցուցաբերելով այլակարծութեան նկատմամբ անհանդուրժողականութեան, ատելութեան եւ զրպարտութեան նորանոր ռեկորդներ:
Արհամարհելով խորհրդարանական կառավարման համակարգը, չհանդուրժելով ազգային հարցերի եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան վերաբերեալ ընդդիմադիր ուժերի եւ գործիչների աննահանջ վարքագիծը, իշխող ուժը հակաօրինական եւ հակաքաղաքական մեթոդներով Հայաստանի Հանրապետութիւնում փորձում է հաստատել ամբողջական բռնատիրութիւն։
Ելնելով վերը նշուածից ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնը, դատապարտելով ՔՊ-ական գործելաւոճը, չի մասնակցել Թագուհի Թովմասեանի լիազօրութիւնների դադարեցման հարցի քննարկմանը»։