Շրջանառութեան մէջ է դրուելու երկու նամականիշով գեղաթերթիկ՝ «Կրօն եւ մշակոյթ. մշակութային ոճիր» թեմայով

Շրջանառութեան մէջ է դրուելու երկու նամականիշով գեղաթերթիկ՝ «Կրօն եւ մշակոյթ. մշակութային ոճիր» թեմայով

2023 թուականի յուլիսի 11-ին շրջանառութեան մէջ  դրուելու երկու նամականիշով գեղաթերթիկ՝ «Կրոն եւ մշակոյթ. մշակութային ոճիր» թեմայով:

Ինչպէս «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրութիւնից, 940 ՀՀ դրամ անուանական արժէքով գեղաթերթիկի նամականիշի վրայ պատկերուած է Ջուղայի հայկական գերեզմանատունը, իսկ 950 ՀՀ դրամ անուանական արժէքով գեղաթերթիկի նամականիշի վրայ՝ նոյն գերեզմանատունը 2005 թուականին հայկական խաչքարերի Ադրբեջանի թիրախաւորուած ոչնչացումից յետոյ:

Գեղաթերթիկի խորապատկերին ներկայացուած են Նախիջեւանի տարածքում գտնուող Ջուղայի հայկական գերեզմանոցի XVI-XVIII դարերի բազում խաչքարերի ոչնչացման կադրեր: 

Գեղաթերթիկի վրայ նաեւ նշուած են «ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ» եւ «XVI-XVIII ԴԱՐԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ» գրառումները՝ հայերէն եւ անգլերեն լեզուներով:    

Թողարկման օրը` 11 յուլիսի 2023թ.

Դիզայնը՝ Դաւիթ Դովլաթեանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիայ

Նամականիշի չափսէրը` 40,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսէրը` 105,0 x 70,0 մմ

Տպաքանակը՝ 15 000 հ.

Share