Ադրբեջանը բացայայտօրէն ցեղասպան վարքագիծ է ցուցադրում. Լիլիթ Գալստեանը` ԵԱՀԿ ԽՎ նիստում

Ադրբեջանը բացայայտօրէն ցեղասպան վարքագիծ է ցուցադրում. Լիլիթ Գալստեանը` ԵԱՀԿ ԽՎ նիստում

Ադրբեջանը բացայայտօրէն ցեղասպանութիւն է ցուցադրում եւ ստիպում Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչութեանը լքել իրենց տները.  յուլիսի 4-ին, ԵԱՀԿ ԽՎ տարեկան լիագումար նիստի ժամանակ ասաց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,  «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։

Մինչ Լեռնային Ղարաբաղի ողբերգութիւնը շարունակւում է առանց միջազգային հանրութեան կողմից որեւէ պատժամիջոցի, Ադրբեջանն ու Թուրքիան առաջ են մղում իրենց պանթիւրքիստական գաղափարը՝ միջազգային իրաւունքի լիակատար անտեսմամբ, նշել է պատգամաւորը։

«Ցաւօք սրտի, դժուար պահպանել լաւատեսութիւնը, երբ հէնց երէկ Ալիեւը կրկնեց, որ Ադրբեջանը պատրաստւում է իրականացնել, այսպէս կոչուած, «Վրեժ-3» նախագիծը։ Ուշադրութիւն դարձրեք, այստեղ հիմնական բառը վրէժն է։ Դժուար է լաւատեսութիւն պահպանել, երբ ադրբեջանական պատուիրակութեան ղեկավարը փորձում է մոլորութեան մէջ գցել վեհաժողովը։ Այս իրավիճակը յիշեցնում է 20-րդ դարասկզբի Հաեօց ցեղասպանութեան ողբերգական յիշողութիւնները»,- շեշտել է Լիլիթ Գալստեանը։

Հայ պատգամաւորը կոչ է արել ԵԱՀԿ ԽՎ-ին աւելի կոշտ գործողութիւններ ձեռնարկել Ադրբեջանի դէմ։

«Ձեր հանդուրժողականութիւնը կանաչ լոյս կծառայի Ադրբեջանին՝ շարունակելու էթնիկական զտումների քաղաքականութիւնը, հին քրիստոնեական քաղաքակրթութեան արտաքսումն իր հայրենիքից։ Թոյլ մի տուէք, որ Լեռնային Ղարաբաղի հայութեան ճակատագիրը զոհաբերուի աշխարհաքաղաքական շահերին։ Ագրեսիայով ուղեկցուող խաղաղութեան ջանքերը չէն կարող կայունութիւն ապահովել։ Ադրբեջանի ցեղասպան պահուածքը վկայում է այն մասին, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքն այլընտրանք չունի»,- ընդգծել է Լիլիթ Գալստեանը։

Share