Յունիսի 26-ին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պետաիրաւական հարցերի մշտական յանձնաժողովը հերթական նիստն է հրաւիրել:
Արցախի Հանրապետութեան Նախագահը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան 12-րդ գլխում փոփոխութիւն (լրացում) կատարելու վերաբերեալ նախագիծ, որը Ազգային ժողովի կողմից ընդունուել է առաջին ընթերցմամբ:
Օրենքի նախագծով առաջարկւում է կանոնակարգել Ազգային ժողովի կողմից ռազմական դրութեան ժամանակ Հանրապետութեան Նախագահի պաշտօնը թափուր մնալու դէպքում Հանրապետութեան Նախագահի ընտրութեան իրականացման ընթացակարգը:
Ազգային ժողովը նախագծի Սահմանադրութեանը համապատասխանութիւնը որոշելու հարցով դիմել էր Գերագոյն դատարան: Գերագոյն դատարանը Սահմանադրութեան նախագիծը ճանաչել է Սահմանադրութեանը համապատասխանող:
Պետաիրաւական յանձնաժողովի դրական եզրակացութեամբ նախագիծը կը ներկայացուի խորհրդարանի նիստին:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 յունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ