Էրդողանի իշխանութեան գալուց ի վեր աճել է երեխաների շահագործման դէպքերը

Էրդողանի իշխանութեան գալուց ի վեր աճել է երեխաների շահագործման դէպքերը

Աշխատաւորների առողջութեան եւ աշխատանքային պայմանների անվտանգութեան խորհուրդը (İSİG) երեխաների շահագործման դէմ պայքարի օրուայ կապակցութեամբ թեմային առնչուող հաշուետուութիւն է հրապարակել։

Հաշւէտուութեան մէջ նշւում է, որ Թուրքիայում իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան (ԱԶԿ-AKP) իշխանութեան տարիներին երկրում մահացել է շուրջ 888 երեխայ, ովքեր շահագործուել են որպէս աշխատուժ։

«ԱԶԿ-ի կողմից իրականացուող գիւղատնտեսական, արտադրական, կրթական եւ սոցիալական քաղաքականութիւնն իր հետ օրէցօր աւելի շատ աշխատող երեխաներ է բերել։ Իսկ միւս կողմից գուցէ տպաւորութիւն ստեղծելու համար, թէ «մանկական աշխատանք» չկայ, փորձ է արուել թաքցնելու այս խնդիրը»,-ասուած է եղել հրապարակման մէջ։

Նշէնք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանի գլխաւորակ «ԱԶԿ» կուսակցութեանը իշխանութեան գլուխ է արդէն շեւրջ 23 տարի։

Share