Երկուշաբթի Յունիս 19ին ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտի հիւրն էր Համազգային Հայ Կրթական Ընկերակցութեան Արցախի Գրասենեակի տնօրէն՝ ընկերուհի Հերմինէ Աւագեանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՅԴ Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանը:
Նախորդ հինգշաբթի ընկերուհին նաև մասնակցեց շրջանի բոլոր ընկերների մասնակցութեամբ զեկուցական հանդիպումին: Կենտրոնական կոմիտէի հետ հանդիպումը նաև առիթ դարձաւ մանրամասնօրէն անդրադառնալու այն մարդկային աննպաստ պայմաններին, որի առջև է կանգնած այսօր Արցախը Ադրբեջանական շրջափակման հետևանքով:
Հերմինէ Աւագեանը շրջանս է այցելել Buy Armenian նախաձեռնութեան հրաւէրով: