Քրդստանի տարածաշրջանային կառավարութեան (Իրաքեան Քուրդիստան) վարչապետ Մասուր Բարզանին մի շարք պաշտօնական հանդիպումների համար ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայ։
Ինչպէս յայտնում են լրատուականները, վարչապետ Բարզանին հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Դրանից բացի՝ նախատեսւում են հանդիպումներ նոր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի եւ այլ նախարարների հետ։ Քննարկուելու են երկկողմ յարաբերութիւների եւ տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերեալ հարցեր։
Յիշեցնենք, որ Բարզանիի վերջին այցը Թուրքիայ եղել էր 2022-ին։
Ermenihaber.am