Փաշինեանն Ալիեւի եւ Էրդողանի միջեւ

Փաշինեանն Ալիեւի եւ Էրդողանի միջեւ

Տարասով — Пашинян между Алиевым и Эрдоганом / ИА REX (iarex.ru)  

Արեւմուտքը տարածաշրջանում նոր «խաղ» է վարում — Էրդողանը, Ադրբեջան կատարած այցի ժամանակ շփուելով լրագրողների հետ, խօսելով Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին, նշել է՝ Բաքուի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացի առաջխաղացումը «ծանրակշիռ ներդրում է ունեցել նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորման գործում»: Միեւնոյն ժամանակ նա «կարեւոր քայլ» է անուանել վերջերս Հայաստանի վարչապետի այցը Անկարայ՝ մասնակցելու նրա երդմնակալութեան արարողութեանը:

Փաշինեանի այցը Անկարայ ոչ միանշանակ արձագանք է առաջացրել ինչպէս Հայաստանում, այնպէս էլ նրա սահմաններից դուրս։ Առաւել եւս, որ Էրդողանը, թուարկելով երդմնակալութեան արարողութեանը ժամանած բարձրաստիճան հիւրերին, չյիշատակեց Փաշինեանին, ինչը լրացուցիչ յուզեց հայ հասարակութեան այն հատուածին, որը վարչապետի այցը Անկարայ անուանում է Հայաստանի եւ նրա ժողովրդի հերթական նուաստացում։ Սակայն քչերն են ուշադրութիւն դարձրել այն հանգամանքին, որ Փաշինեանը գործել է հին պատմական բաղադրատոմսով՝ «Փարիզն արժէ պատարագ»։ Այս արտայայտութիւնն ասել է Նաւարայի թագաւոր Յենրի IV-ը կաթոլիկութեան անցման ժամանակ՝ Ֆրանսիայի թագաւոր դառնալու համար։ Աւելի քան մէկ դար այս թեւաւոր արտայայտութիւնը գոյութիւն ունի եւրոպական մի շարք լեզուներում՝ որպէս անձնական շահի համար գործարքի կամ փոխզիջման կատակային արդարացում: Փաշինեանի շահն այն է, որ նա փորձում է ամրապնդուել ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ եռանկիւնում (Անկարայում նա հէնց նրանց թւում էր եւ կարճ բանակցութիւններ էր վարում), այլեւ պոտենցիալ մեծ եռանկիւնում՝ Պուտին – Էրդողան – Փաշինեան, որտեղ արդէն ամուր հաստատուել է Ալիեւը։

Նախկինում ամէն ինչ դրան էր գնում։ Դեռ բոլորովին վերջերս, յատկապէս Պրահայում Էրդողանի եւ Փաշինեանի անձնական հանդիպումից յետոյ, թւում էր, թէ երկու պետութիւնների ղեկավարների միջեւ երկխօսութիւնը սկսում է կայուն բնոյթ ստանալ։ Աւելի վաղ նրանց միջեւ հեռախօսազրոյց էր տեղի ունեցել, որից յետոյ Էրդողանը յայտարարել էր, որ եթէ երկխօսութիւնը կայանայ, ապա դրա արդիւնքը կը լինի երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների վերականգնման մասին յայտարարութիւնը: Եղել է թուրքական Ulusal հեռուստաալիքի յայտարարութիւնը՝ յղում անելով Թուրքիայի ԱԳՆ անանուն աղբիւրին այն մասին, որ «Անկարային անհրաժեշտ է դա անել տաք հետքերով»։ Այս առնչութեամբ թուրք դիւանագէտներին մօտ կանգնած աղբիւրները պնդում էին, որ այդ հարցը Էրդողանը քննարկել է Պուտինի հետ, որ ռուսական կողմը աջակցում է Անկարայ — Երեւան երկկողմ ձեւաչափին, որն այժմ իրականացւում է միայն երկու երկրների յատուկ ներկայացուցիչների մակարդակով։

Ընդ որում, հայկական կողմը յայտարարում էր, որ պատրաստ է Թուրքիայի հետ երկխօսութեան «առանց նախապայմանների», մինչդեռ Անկարան կարգաւորման գործընթացը հրապարակայնօրէն կապում էր Երեւանի եւ Բաքուի միջեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրման եւ այսպէս կոչուած Զանգեզուրի միջանցքի բացման հետ, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանի արեւմտեան հատուածը կապում է Նախիջեւանի հետ: Բայց Երեւանում, որը փորձում է խզել Անկարայի եւ Բաքուի, այսպէս կոչուած, «փաթեթային դիւանագիտութիւնը», այլ ազդակներ էլ են ստացել։ Բայց տեղի ունեցաւ խափանում։ Ալիեւը սկսեց ուժեղացնել իր խնամակալութիւնը Էրդողանի նկատմամբ Անդրկովկասեան ուղղութեամբ։ Առաւել եւս, որ Էրդողանն ինքը խոստովանել է, որ «Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում հայկական սփիւռքը ճնշում են գործադրում Անկարայի վրայ»։ Թուրքիան զգաց, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում նոր «խաղ» է սկսել՝ նպատակ ունենալով «ուղիղ կամուրջը» տեղափոխել Թուրքիայից, այլ ոչ թէ Ադրբեջանից, դէպի արեւմտեան հայկական սփիւռք: Ինչպէս կարծում են ամերիկացի փորձագէտները, Էրդողանին առաջարկել են եւ առաջարկում են պառակտել Ադրբեջանի կողմից պարտադրուած պատառաքաղը՝ երկկողմ յարաբերութիւնները Հայաստանի հետ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը, իրադարձութիւնների ընթացքն ուղղել զուգահեռ հուն՝ դրանցում ներկառուցելով արեւմտեան հայկական սփիւռքի հետ կապուած սիւժեներ։

Վաշինգտօնն ակնարկում է, որ կարող է առաջարկել իրավիճակը դիտարկել 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան մէջ Թուրքիայի մեղքն ընդունելու պրիզմայով, որպէսզի հայ-թուրքական յարաբերութիւններն առանց Բաքուի մասնակցութեան տեղափոխուէն յատուկ ձեւաչափի: Ընդ որում, չի կարելի բացառել, որ Անկարային դուրս կը բերէն ղարաբաղեան խաղից եւ կը ներառեն աշխարհաքաղաքական սխեմայի մէջ՝ հաշուի առնելով քրդական գործոնը, կնշէն երկու խնդիր, որոնք իրենց արմատներով հասնում են Օսմանեան կայսրութեանը։ Այսինքն, ղարաբաղեան խնդիրը դուրս է բերուելու միայն Ադրբեջանի եւ Հայաստանի իրաւասութեան ոլորտից՝ դրա միջազգայնացման միջոցով՝ նոր տարբերակով եւ նոյնիսկ ձեւաչափով։

Վաշինգտօնն ակնարկում է, որ կարող է առաջարկել իրավիճակը դիտարկել 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան մէջ Թուրքիայի մեղքն ընդունելու պրիզմայով, որպէսզի հայ-թուրքական յարաբերութիւններն առանց Բաքուի մասնակցութեան տեղափոխուէն յատուկ ձեւաչափի: Ընդ որում, չի կարելի բացառել, որ Անկարային դուրս կը բերէն ղարաբաղեան խաղից եւ կը ներառեն աշխարհաքաղաքական սխեմայի մէջ՝ հաշուի առնելով քրդական գործոնը, կնշէն երկու խնդիր, որոնք իրենց արմատներով հասնում են Օսմանեան կայսրութեանը։ Այսինքն, ղարաբաղեան խնդիրը դուրս է բերուելու միայն Ադրբեջանի եւ Հայաստանի իրաւասութեան ոլորտից՝ դրա միջազգայնացման միջոցով՝ նոր տարբերակով եւ նոյնիսկ ձեւաչափով։ Նշաններն արդէն առկայ են։ Ըստ Երեւանի փորձագէտների՝ Փաշինեան-Էրդողան բանակցութիւնները վկայում են աւելի խորը, հանրութեանը դեռեւս չերեւացող, կուլիսային բանակցութիւնների մասին: Թուրք քաղաքագէտ Նուր Գիւզալթանը կարծում է, որ այս գործընթացում առաջնային է Անկարայի եւ Երեւանի միջեւ կարգաւորումը, ինչը յետագայում կնպաստի նաեւ Բաքուի եւ Երեւանի միջեւ յարաբերութիւնների շուտափոյթ կարգաւորմանը: Իսկ առայժմ Հայաստանին յաջողուել է «փոխատեղում» իրականացնել՝ հասնելով հակամարտութեան գոտում ստեղծուած միջազգային դիտորդական առաքելութեան շրջանակներում ԵՄ դիտորդների եւ ԵԱՀԿ դիտորդների յայտնուելուն։ Ինչեւէ, այդ գործողութիւնները սկսեցին կաշկանդել Ադրբեջանի հնարաւորութիւնները՝ զինուած հակամարտութեան եզրին հաւասարակշռուելու համար։

Ի՞նչ է յաջորդելու: Կամ Էրդողանը կ’ընդունի ամերիկացիների առաջարկած խաղի կանոնները՝ դուրս գալով Փաշինեանի հետ ինքնուրոյն երկխօսութեան։ Կամ պէտք է պատրաստ լինել «հայկական հարցը» համաշխարհային քաղաքականութեան մէջ մտցնելու գործոնին, ինչին այժմ տանում է Ֆրանսիան, եւ այդ ժամանակ ի յայտ է գալիս Ադրբեջանի հետ Հայաստանի նոր պատերազմի վտանգը։

Այժմ, բացի Մոսկուայի, Բաքուի, Երեւանի, Անկարայի միջեւ հակամարտութեան շուրջ աւանդական դիւանագիտական շփումից, այդ գործընթացին մասնակցում է նաեւ Բրիւսելը։ Դա նոյնպէս հետք է թողնում, քանի որ Հարաւային Կովկասի կարգաւորման հարցում Եւրոպայի ուժեղացումը կնշանակի Մոսկուայի դիրքերի թուլացում, իսկ Ռուսաստանը ոչ մի դէպքում չի կարող լքել Հայաստանը։ Բայց Թուրքիան էլ մէզ համար հիմա կարեւորագոյն գործընկեր է մի շարք քաղաքական եւ տնտեսական պատճառներով։ Եւ նրա հետ Մոսկուան պէտք է նուրբ քաղաքական խաղ վարի։ Սա կարեւորագոյն հարցերի մի ամբողջ համալիր է՝ Սիրիայում տիրող իրավիճակից մինչեւ տրանսպորտային միջանցքներ։ Այդ կապերն ակտուալացնում են ուկրաինական ճգնաժամն ու արեւմտեան պատժամիջոցները։

Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան

Share