Յունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից կրակ են բացել սահմանագոտու արեւելեան (Սոթք) եւ հարաւարեւմտեան (Երասխ) ուղղութեամբ տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 Յունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին յայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հայկական կողմում տուժածներ չկան:
Յունիսի 18-ի ժամը 09:30-ից յունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատուածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու եւ Մարտակերտի ուղղութեամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զէնք։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Մարտունու եւ Շուշիի շրջաններում արձանագրուել է հրադադարի ռեժիմի խախտման երեք դէպք։ Այս մասին յայտնում են ՌԴ ՊՆ-ից։Նշւում է, որ տուժածներ չկան։
Յունիսի 17-ին՝ ժամը18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատուածում տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։Հայկական կողմում տուժածներ չկան: