Ֆիդանը դարձել է Թուրքիայի ամենաազդեցիկ դէմքը

Ֆիդանը դարձել է Թուրքիայի ամենաազդեցիկ դէմքը

iarex  — JERUSALEM POST

Ֆիդանը դարձել է Թուրքիայի ամենաազդեցիկ դէմքը Jerusalem Post: Фидан становится самым влиятельным лицом в Турции / ИА REX (iarex.ru) — բայց այստեղ ամէն ինչ այդքան էլ միանշանակ չէ — Իսրայէլական յայտնի Jerusalem փոստ պարբերականը յատուկ յօդուած է նուիրել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտօնում թուրքական հետախուզութեան ղեկավար Հաքան Ֆիդանին նշանակելու մասին: Եւ ամենեւին ոչ այն պատճառով, որ նա բառացիօրէն նոր պաշտօնը ստանձնելու առաջին իսկ ժամերից սկսել է ակտիւ հեռախօսային դիւանագիտութիւն իրականացնել.բանակցել է Յունաստանի, Հայաստանի, Շվեդիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի իր գործընկերների հետ․․․

Իսկ քանի որ թերթի պնդմամբ՝ «Ֆիդանը միշտ էլ մեծ դեր է խաղացել իսրայելա-թուրքական յարաբերութիւններում՝ անկախ նրանից, թէ դրանք ինչպէս են դասաւորուել հրապարակային մակարդակում»։

Այսինքն՝ երկու երկրների հետախուզութիւնների շփումները երբեք չեն դադարել, եւ, ըստ Jerusalem Post-ի պնդման՝ «դրանում առանցքային դեր է խաղացել Ֆիդանը, որը կապ է պահպանել իսրայէլական հետախուզութեան ղեկավարութեան հետ նոյնիսկ բարձր լարուածութեան ժամանակ»։ Նա անմիջական մասնակցութիւն է ունեցել իսրայէլական հետախուզութեան հետ տարաբնոյթ տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցութիւններին, «ներառեալ Իսրայէլի մտահոգութիւնը ՀԱՄԱՍ-ի, Իսրայէլի եւ Եգիպտոսի հետ Թուրքիայի մերձեցման վերաբերեալ, սերտ կապեր է պահպանել Կիեւի եւ Մոսկուայի հետ՝ ուկրաինական հակամարտութիւնում միջնորդելու համար։ Սա այն մարդն է, ով «Թուրքիայում ամէն ինչ գիտի»։

Բայց այստեղ ամէն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Նկատուում է որոշակի երկակիութիւն։ Մի կողմից, պատմականօրէն թուրքերը մշտապէս հումանիզմ են դրսեւորել եւ փրկել հրեաներին ինչպէս Օսմանեան կայսրութեան ժամանակ՝ Եւրոպայում նրանց հալածանքների ժամանակ, այնպէս էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ֆաշիստական Գերմանիայից։ Այսինքն՝ մարդկայնօրէն «թուրքերը հրեաների դէմ չեն»։ Միւս կողմից, երկրում կարծիք կա, որ Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում «դեւշիրմե» իսլամ ընդունած հրեաներն էին, որ յույների եւ հայերի հետ միասին գործը տանում էին դէպի կայսրութեան փլուզումը: Միայն 1923ին Թուրքիայի Հանրապետութեան հռչակումը թուրքերին դարձրեց սեփական երկրի իսկական տէրը։ Չհերքելով, որ հրեաները «շատ խելացի ժողովուրդ են», միջին վիճակագրական թուրքը կասկածի տակ չի դնում աշխարհում ստուերային կառավարութեան առկայութիւնը, որը կառավարում են հենց հրեաները: Եւ «Մեծ Մերձաւոր Արեւելքի» յայտնի ծրագիրը, նրանց կարծիքով, սիոնիստների ձեռքի գործն է։ Ընդհանրապէս, աշխարհում ցանկացած փոքր-ինչ նշանակալի իրադարձութեան հետեւում միջին վիճակագրական թուրքերը հակուած են տեսնել հրէական լոբբիի եւ այդ ստուերային կառավարութեան մեքենայութիւնները, այդ թուում՝ ուղղակիօրէն ուղղուած Թուրքիայի Հանրապետութեան դէմ։ Մասնաւորապէս, երկիրը պառակտելու եւ արեւելեան նահանգները նրանից պոկելու համար։ Այսինքն՝ քրդերի եւ «Մեծ Քիւրդիտանի» ծրագրի հետեւում կանգնած են ոչ այնքան ամերիկացիները, որքան հրեաները:

Թարգմ. Գայանէ Մանուկեան

Share