Սորոսն իր ֆինանսական կայսրութիւնը փոխանցում է որդուն

Սորոսն իր ֆինանսական կայսրութիւնը փոխանցում է որդուն

Ամերիկացի միլիարդատէր, Ջորջ Սորոսը վճռել է իր հսկայական ֆինանսական կայսրութիւնը փոխանցել որդուն՝ Ալեքսին:

Այդ ընտրութիւնը որոշ իմաստով շատ սպասելի չէր, քանի որ 92-ամեայ Սորոսը ժամանակին ասել է, թէ չի ուզում, որ իր ստեղծած «Բաց հասարակութեան հիմնադրամներ» կառոյցն անցնի իր հինգ զաւակներից մէկի հսկողութեան տակ:

Յայտնելով իր 25 միլիարդ դոլարի հասնող կարողութիւնը 37-ամեայ Ալեքսին վստահելու որոշման մասին, Սորոսն ասել է. «Նա վաստակել է դա»։

Սորոսը յայտնի է որպէս աշխարհի տարբեր շրջաններում ազատական գաղափարների իրականացմանը մեծ գումարներ նուիրաբերած գործարար:

Ալեքս Սորոսը յայտնել է, որ մտադիր է շարունակել այդ առաքելութիւնը եւ աւելացրել է, որ ինքը հոր համեմատութեամբ «աւելի քաղաքականացուած է»:

«Բաց հասարակութեան հիմնադրամների» կառավարիչների խորհուրդն անցեալ տարուայ դեկտեմբերին Ալեքսին ընտրել է նախագահ, եւ հիմա նա է կարգաւորում կառոյցի քաղաքական աշխատանքը:

«Կցանկանայի, որ փողը դուրս հանուէր քաղաքականութիւնից, բայց քանի դեռ ուրիշները դա չէն անում, մենք էլ դա չենք անի»,- նշել է կրտսէր Սորոսը:

Ըստ Wall Street Journal հանդէսի, Սորոսի հիմնադրամը տարեկան մօտ 1,5 միլիարդ դոլար է փոխանցում ամբողջ աշխարհում մարդու իրաւունքների պաշտպանութեանը եւ ժողովրդաւարութեան կայացմանը սատարող խմբերին:

Աղբիւր՝ «Ազատութիւն»

Share