Ադրբեջանի իշխանութիւններն Նախիջեւանը ինտենսիւ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։
Ինչպէս հաղորդում է ԱՊԱ-ն, ԱՀ նախագահը հաստատել է ՆԻՀ-ի 2023-2027 թուականների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագիրը, որում նշւում է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը անհրաժեշտ է դարձնում ՆԻՀ-ի երկաթուղային ենթակառուցուածքը արդիականացումը»:
Փաստաթղթում նշւում է, որ հէնց այդ պատճառով երկաթուղային ենթակառուցուածքը կուերակառուցուի, կապահւուի փոխադրումների անվտանգ եւ արագ ծառայութիւն։
ՆԻՀ-ի ողջ տարածքի համար կստեղծուի յատուկ մաքսային ռեժիմ (գօտի)՝ մաքսային արտօնութիւններով (բացառութեամբ Ադրբեջանում արտադրուած ապրանքների, որոնք ներառուած են ցանկում)։ Փաստաթղթի համաձայն՝ Մաքսային պետական կոմիտէն նախարարների կաբինետի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարութիւնների հետ միասին պէտք է ապահովի 2023-2027 թուականներին յատուկ մաքսային ռեժիմի (գօտի) մեկնարկը։
Յիշեցնենք, որ խօսքը Հայաստանի տարածքի մասին է, իսկ Հայաստանը, ամէն դէպքում, պաշտօնապէս, յայտարարում է, որ Հայաստանի Հանրապետութեան տարածքով արտատարածքային միջանցքներ չէն լինելու։ Դա չի խանգարում Բաքուին յայտարարել միջանցքի բացման մասին։ Ադրբեջանի ներկայացուցիչների պաշտօնական յայտարարութիւններում Հայաստանն ընդհանրապէս չի յիշատակւում։
news.am