ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինուած ուժերն Արցախի հետ շփման գծի կենտրոնական եւ հիւսիս-արեւելեան ուղղութեամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զէնք։ Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին յայտնում է Արցախի պաշտպանութեան նախարարութիւնը։
Հայկական կողմը կորուստներ չունի։Հրադադարի խախտման մասին հաղորդուել է ՌԴ խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեանը։Յունիսի 5-ի ժամը 10։00-ի դրութեամբ իրավիճակը շփման գծում յարաբերականօրէն կայուն է։